Դին Սփիլման | |
Կրթություն՝ | Լուվենի կաթոլիկ համալսարան (1988) և Քեմբրիջի համալսարան (1990) |
---|---|
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս, փաստաբան և Judge of the European Court of Human Rights |
Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Լյուքսեմբուրգ |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Դին Սփիլման (լյուքս.՝ Dean Spielmann, հոկտեմբերի 26, 1962[1], Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի փաստաբան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ[2]։ 2004 թվականից եղել է Լյուքսեմբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2011 թվականից՝ Դատարանի հինգերորդ բաժնի նախագահ և ընտրվել է փոխ-նախագահ, որից հետո, 2012 թվականին՝ նախագահ։ Նաև համարվում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսական ինստիտուտի անդամ և ակադեմիական պաշտոններ է զբաղեցրել Լյուքսեմբուրգի, Նանսիի և Լուվենի համալսարաններում։
Սփիլմանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում։ Իրավունք է սովորել Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանում (բակալավրի աստիճան, 1988 թվական) և Քեմրիջի Ֆիցուիլյամ քոլեջում, Մեծ Բրիտանիա (մագիստրոսի աստիճան, 1990 թվական)[3][4]։
Սփիլմանը 1989 թվականին ընդունվել է Լյուքսեմբուրգի փաստաբանների կոլեգիա, որտեղ աշխատել է մինչև 2004 թվականը։ 1991 թվականից մինչև 1997 թվականը եղել է Լուվենի կաթոլիկ համալսարանի քրեական իրավունքի օգնական[3]։ 1996 թվականից մինչև 2004 թվականը նաև դասավանդել է Լյուքսեմբուրգի համալսարանում, 1997 թվականից մինչև 2008 թվականը՝ Նանսիի համալսարանում։ 2004 թվականի հունիսի 24-ից եղել է Լյուքսեմբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ինչպես նաև 2011 թվականի փետրվարի 1-ից՝ Դատարանի հինգերորդ բաժնի նախագահ։ 2012 թվականից մինչև 2015 թվականը եղել է Դատարանի նախագահը։ 2016 թվականի ապրիլի 13-ից մինչ օրս համարվում է Եվրամիության Դատարանի դատավոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Սփիլման» հոդվածին։ |