Դոմինիոն անգլ.՝ Dominion | |
---|---|
![]() | |
Ժանր | հեռուստադրամա, ֆենթզի հեռուստասերիալ և հետապոկալիպտիկ հեռուստասերիալ |
Ստեղծող | Վոն Ուիլմոթ |
Երկիր | ![]() |
Հիմք | Legion? |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Քրիստոֆեր Իգեն, Ռոքսաննա ՄակՔի, Թոմ Ուիսդոմ, Լյուկ Ալեն-Գեյլ, Շիվանի Գաի, Ռոզալինդ Հալստեդ, Էնթոնի Հեդ, Katrine de Candole?, Ալան Դեյլ, Կառլ Բյուքս և Քիմ Էնգելբրեհթ |
Պատմող | «Լեգեոն» |
Պրոդյուսեր | Դեյվիդ Լանքասթեր Միշել Լիտվակ Թոմ Լիբեր Թոդ Սլավկին Դարեն Սվիմեր Սքոթ Ստյուարտ Վոն Ուիլմոթ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 21 |
Էկրաններին է | հունիսի 19, 2014-ից հոկտեմբերի 1, 2015[1]-ը |
Հեռուստաալիք | Syfy |
Ընկերություն | Universal Cable Productions FanFare Productions Film Afrika Bold Films Sony Pictures Television International |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios |
Կարգավիճակ | Նկարահանվող |
Պաշտոնական կայքէջ |
«Դոմինիոն» (անգլ.՝ Dominion), ամերիկյան հեռուստասերիալ՝ ստեղծված Վոն Ուիլմոթի կողմից, հիմքը հանդիսացել է 2010 թվականին նկարահանված «Լեգիոն» ֆիլմը։ Պրեմիերան կայացել է Syfy հեռուստաալիքով 2014 թվականի հունիսի 19–ին[2]։ Ուիլմոթի նկարահանած հեռուստասերիալի պրոդյուսերը եղել է Սքոթ Ստյուարտը՝ «Լեգիոն» ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը[3]։
Առաջին եթերաշրջանը, որ բաղկացած է 8 էպիզոդից, ցուցադրվել է մինչև 2014 թվականի օգոստոսի 7–ը։ Սեպտեմբերի 25–ին հեռուստասերիալը երկարացվել է՝ հասնելով 13 էպիզոդի[4], լույս տեսնելով 2015 թվականի հուլիսի 9–ին[5]։ 2015 թվականի հոկտեմբերի 13–ին Syfy հեռուստաալիքը ավարտել է հեռուստասերիալը երկու եթերաշրջաններից հետո[6]։
Աստված անհետացել էր, և նրա բացակայության ժամանակ Գաբրիել հրեշտակապետը ցածրակարգ հրեշտակների իր բանակով պատերազմ է սկսում մարդկության դեմ՝ մարդկանց համարելով Աստծո բացակայության պատճառ, սակայն բարձրակարգ հրեշտակների մեծամասնությունը պահպանում են չեզոքություն։ Գաբրիելը համոզում է ցածրակարգ հրեշտակներին՝ «երկնքի շներ»–ին, պայքարել իրական չարիքի՝ մարդկության դեմ։ Բայց 25 տարի անց մարդկությունը շարունակում է գոյատևել՝ պատսպարվելով տարբեր պաշտպանական քաղաքներում։ Միքայել հրեշտակապետը կանգնում է մարդկանց կողքին և կռվում է Գաբրիելի դեմ՝ ապրելով պաշտպանական Վեգա (նախկին Լաս Վեգաս) քաղաքում և սպասելով, թե երբ է գալու մարգարեության հերոս մարդկության փրկիչը[7]։
Դերասան | Դեր |
---|---|
Քրիստոֆեր Իգեն | Առաջին դասի սերժանտ Ալեքս Լեննոն (21 Էպիզոդ) |
Թոմ Ուիսդոմ | Միքայել հրեշտակապետ (21 Էպիզոդ) |
Ռոքսաննա Մաքքի | լեդի Քլեր Րիզեն (21 Էպիզոդ) |
Էնթոնի Հեդ | սենատոր Դեյվիդ Ուիլլ (21 Էպիզոդ) |
Լյուք Ալլեն Գեյլ | (21 Էպիզոդ) | Վիլյամ Վիլ
Քիմ Էնգելբրեհթ | (20 Էպիզոդ) | Նոմա Ուոլքեր
Կառլ Բյուքս | Գաբրիել հրեշտակապետ (19 Էպիզոդ) |
Շիվանի Գայ | (19 Էպիզոդ) | Արիկա/Էվելին
Ալան Դեյլ | գեներալ Էդվարդ Րիզեն (16 Էպիզոդ) |
Սայոմն Մերելլս | (9 Էպիզոդ) | Ջուլիան
Ռոզալինդ Հելսթեթ | սենատոր Բեկկա Թորն (8 Էպիզոդ) |
Նիք Բիշոփ | (8 Էպիզոդ) | Գեյթս Ֆոուլի
Լյուք Թայլեր | (8 Էպիզոդ) | Փիթ
Քրիստինա Չոնգ | (7 Էպիզոդ) | Զոյ
Ջոնաթան Գովարդ | սերժամտ Իթան Մեէ (7 Էպիզոդ) |
Թայրոն Քեոգ | լեյտենանտ Վինս (7 Էպիզոդ) |
Լենդլի Քիրքվուդ | (5 Էպիզոդ) | Ջիփ Հենդսոն
Էնթոն Դեյվիդ Ջեֆթա | (5 Էպիզոդ) | Ֆուրիադ
Դեյվիդ Դեննիս | սենատոր Բլեյկ (5 Էպիզոդ) |
Քեթրին դե Քենդոուլ | Ուրիել հրեշտակապետ (4 էպիզոդ) |
Էմի Բեյլի | (4 էպիզոդ) | Կլեմանտինա Րիզեն
Հակիմ Կայ Կազիմ | (4 էպիզոդ) | մարգարե
Բեթսի Ուիլք | (4 էպիզոդ) | Բիքսբի
Քինան Էրրիսոն | (4 էպիզոդ) | Փոլ
Ֆիոնա Ռեմսի | սենատոր Բլենչ Ռոմերո (4 էպիզոդ) |
Նդոնի Հանիլ | սենատոր Ջուլիան (4 էպիզոդ) |
Քեննեթ Ֆոք | կապիտան Ֆինչ (4 էպիզոդ) |
Օլիվիա Մեյս | (3 էպիզոդ) | Լորել
Դեննի Քեոգ | սենատոր Թոմաս Ֆրոսթ (3 էպիզոդ) |
Քևին Օթտո | (3 էպիզոդ) | Լուիս
Լուամ Սթեփլս | (3 էպիզոդ) | Ռոան
Ջուլի Հարթլի | (2 էպիզոդ) | Ֆելիսիա Էլդրին
Ռոքսանա Հեյուորդ | (2 էպիզոդ) | Այրին
Վիկտորիա Քրոուֆորդ | (2 էպիզոդ) | Հարփեր
«Դոմինիոն»–ը հանդիպել է բազմաթիվ քննադատությունների։ Metacritic կայքում հեռուստասերիալը ստացել է 48 միավոր հնարավոր 100–ից, հիմնված 13 «խառև և միջին» քննադատությունների վրա[8]։ Rotten Tomatoes–ում հեռուստասերիլաը ստացել է 38% ցուցանիշ՝ հիմնված 21 քննադատությունների վրա[9]։
|