Դովեղ

Գյուղ
Դովեղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան
ԳյուղապետԳնել Կիրակոսյան
ԲԾՄ720 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն534[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդովեղցի
Ժամային գոտիUTC+4
Դովեղ (Հայաստան)##
Դովեղ (Հայաստան)
Դովեղ (Տավուշի մարզ)##
Դովեղ (Տավուշի մարզ)

Դովեղ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 2 կմ արևելք[2]։

Գյուղի անվան ծագման տարբեր բացատրություններ կան։ Մի վարկածով հնում բնակավայրի անվանումը Դավեղ է եղել, այսինքն` դեպի վեր։ Դովեղը հարևան ադրբեջանցիները անվանել են Բալաքենդ, այսինքն՝ փոքր շեն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դովեղի մշտական բնակչությունը կազմել է 534, առկա բնակչությունը՝ 523 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է Արցախից։

Դովեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 201 351 370 506 514 525 576 642 602 534[1]

Իրականում այսօր գյուղում բնակվում է 500-ից պակաս մարդ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մասամբ այգեգործությամբ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կան ֆելզիտի հանքավայրեր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովեղից 4 կմ հարավ-արևելքում գտնվում է XVI-XIX դարերի Սուրբ Սարգիս վանական համալիրը, իսկ 6 կմ հարավ՝ XVI-XVII դարերի «Արի գեղ» գյուղատեղին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 65.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.