Գյուղ | |||
---|---|---|---|
Դրախտիկ | |||
ռուս.՝ Тохлуджа անգլ.՝ Tokhluja ռուս.՝ Драхтик անգլ.՝ Drakhtik | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Կրասնոսելսկի շրջան և Նոր Բայազետի գավառ | ||
ԲԾՄ | 1800—2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 909[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1311 | ||
| |||
Դրախտիկ (նախկին անվանումը՝ Թոխլուջա), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք, 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դրախտիկի մշտական բնակչությունը կազմել է 909, առկա բնակչությունը՝ 880 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], այնուհետ՝ հայերով։ Դրախտիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1829 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 296 | 935 | 1417 | 1723 | 1840 | 1528 | 2469 | 2664 | 1044 | 909[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար, գյուղատեղի և գերեզմանոց (15-19 դդ.)։
|