Եթե ես մնամ անգլ.՝ If I Stay | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Գեյլ Ֆորման |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Dutton |
Հրատարակվել է | 2009 |
«Եթե ես մնամ» (անգլ.՝ If I Stay), ամերիկացի գրող Գեյլ Ֆորմանի պատանեկան վեպը, որը հրատարակվել է 2009 թվականին[1]։
Վեպը պատմում է Միա անունով 17-ամյա աղջկա մասին, որն իր ծնողների ու կրտսեր եղբոր հետ ենթարկվում է ավտովթարի։ Ավտովթարի ժամանակ աղջիկը կորցնում է նրանց։ Միան ընկնում է կոմայի մեջ, իսկ նրա հոգին շրջում է հիվանդանոցում՝ հետևելով իրադարձություններին։ Նա պետք է կատարի կարևոր ընտրություն․ կարող է ապրել և լինել իր ընկերոջ՝ Ադամի հետ, կամ էլ կարող է մահանալ՝ միանալով վթարի ժամանակ մահացած հարազատներին։ Նա կանգնած է երկընտրանքի առջև, քանի որ շատ է սիրում իր ընտանիքը, բայց միևնույն ժամանակ սիրում է Ադամին։
«Եթե ես մնամ» վեպի շարունակությունը թողարկվեց 2011 թվականին՝ «Ո՞ւր գնաց նա» անվամբ (անգլ.՝ «Where She Went»)[2]։ Պատմվածքը ներկայացվում է ռոք-աստղ Ադամի՝ Միայի սիրեցյալի կողմից։ Միմյանցից հեռու լինելով երեք տարի՝ նրանք հանդիպում են Նյու Յորքում և միասին լինում ողջ գիշեր՝ զբոսնելով գիշերային քաղաքում[3]։
«Summit Entertainment» ընկերությունը 2009 թվականին գնել է «Եթե ես մնամ» վեպի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի օգոստոսի 22-ին։ Գլխավոր դերում հանդես է գալիս Քլոյե Գրեյս Մորեցը[4]։