Եժի Կուրիլովիչ լեհ.՝ Jerzy Kuryłowicz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Իվանո-Ֆրանկովսկ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունվարի 28, 1978[2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Լվովի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան և պրոֆեսոր |
Աշխատավայր | Կրակովի համալսարան և Լվովի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լինչեի ազգային ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[7], Լվովի գիտական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8] |
Jerzy Kuryłowicz Վիքիպահեստում |
Եժի Կուրիլովիչ (օգոստոսի 26, 1895[1][2][3], Իվանո-Ֆրանկովսկ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հունվարի 28, 1978[2][3], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ լեզվաբան, հնդեվրոպական, սեմական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ։
Լեհական ԳԱ անդամ (1931 թվականից)։ Ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության հիմնադիրներից։ ԼԺՀ-ի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1955, 1964)։ Արտասահմանյան մի շարք ակադեմիաների պատվավոր անդամ, Սորբոնի (1957 թվականից) և Դուբլինի (1959 թվականից) համալսարանների դոկտոր։ Սովորել է Լվովում, Վիեննայում և Փարիզում (Ա. Մեյեի մոտ)։ Լվովի (1929-1945), Վրոցլավի (1946-1948) և Կրակովի Յագելոնի (1948 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հրատարակել է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը և ձևաբանությանը նվիրված մի շարք ուսումնասիրություններ, որոնցում օգտագործվում են նաև հայերենի, որպես հնդեվրոպական լեզվի, իրողությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 30)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Կուրիլովիչ» հոդվածին։ |
|