Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգնուտ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1856 թ. | ||
Այլ անվանումներ | Ղամշկուտ | ||
Մակերես | 12,26 կմ² | ||
ԲԾՄ | 1000 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼893 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղեգնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գտնվում է Փամբակ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ։ Տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 21-23 կմ հյուսիս-արևելք։
Հիմնադրվել է 1856 թվականին։ Եղեգնուտ է վերանվանվել 1935 թվականին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնուտի մշտական բնակչությունը կազմել է 893, առկա բնակչությունը՝ 788 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3][5]։
Եղեգնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ձմեռվա տևողությունը միջինում 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։
Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Զարգացած է նաև մեղվաբուծությունը։
Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտ (Լոռու մարզ)» հոդվածին։ |
|