Ենոքավան

Գյուղ
Ենոքավան
Ապագա Ռեզորթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
ԳյուղապետԱլիբեկ Բաբայան
Այլ անվանումներՇիրազ, մինչև 1935Քրդևան
ԲԾՄ1100 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն537[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունենոքավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (263)
Ենոքավան (Հայաստան)##
Ենոքավան (Հայաստան)

Ենոքավան (նախկին անվանումը՝ Քրդևան), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ափին, Գետահովիտ գյուղից 4 կմ արևմուտք[2]։

Բնակավայրն իր ներկայիս անվանումը ստացել է 1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից որպես Կարմիր բանակի կողմից Հայաստանի օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից Ենոք Մկրտումյանի հիշատակ։

Ենոքավան գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքսթրեմալ զվարճանքի վայրը՝ Յելլ Էքսթրիմ պարկը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 19-րդ դարի կեսերին այստեղ են եկել Սևքար գյուղից։

Վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. 480-ից դարձել է 554 մարդ։ Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը[4]։

Ենոքավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի Բնակչություն
1873 301 մարդ [6]
1897 556 մարդ [6]
1926 471 մարդ [6]
1939 631 մարդ [6]
1959 580 մարդ [6]
1970 561 մարդ [6]
1979 489 մարդ [6]
1989 447 մարդ [6]
2001 576 մարդ [6]
2011 537 մարդ [7]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոքավանի մեջ է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Աստղի բլուր” դամբարանադաշտը։ Շրջակայքում են Սբ. Սարգիս (XIII դար), Սբ. Հովհաննես (XII-XIV դարեր), “Սբ. Օկոնախաչ” (XII-XIII դարեր) եկեղեցիներն ու Սբ. Աստվածածին (XIII դար) և Սբ. Սարգիս (XII-XIII դարեր) մատուռները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2011 թվականի Հայաստանի մարդահամար
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 68.
  3. «Յելլ Էքստրիմ պարկ։ Կարծիքներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Բացառիկ․ Գյուղ Հայաստանում, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 73. — 184 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենոքավան» հոդվածին։