Ենս Հեգելեր գերմ.՝ Jens Hegeler | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1988[1][2] (37 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Քյոլն, Գերմանիա | |||||||||||||||||
Հասակ | 193 սանտիմետր | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 13 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 7, 2018: |
Ենս Հեգելեր (գերմ.՝ Jens Hegeler, հունվարի 22, 1988[1][2], Քյոլն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։
Ենսը սկսել է իր կարիերան 1993 թվականին, «Վեստհովենի» կազմում, որտեղ երկու տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պորց ՖԱ»։ «Պորցի» կազմում 3 տարի հանդես գալուց հետո, ֆուտբոլիստը միացել է «Քյոլնի» ակադեմիային։ «Քյոլնի» երիտասարդական թիմերի կազմում նա հանդես է եկել 6 տարի, ապա 2004 թվականին միացել է Գերմանիայի Օբերլիգայում հանդես եկող «Յուրդումսպոր Քյոլնին»։ Մեկ տարի անց նա պայմանագիր է կնքել «Լևերկուզեն ՖԱ»-ի հետ, որտեղ երկու տարի հանդես գալուց հետո 2006 թվականին Հեգելերը տեղափոխվել է «Բայեր 04»։
2009 թվականի հունվարի 7-ին մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը Ենս Հեգելերը վարձավճարով տեղափոխվել է «Աուգսբուրգ»[3]։ 2010 թվականի հուլիսին Ենսը 2 տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Նյուրնբերգ»[4]։ Նա թիմի կազմում դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 34 հանդիպման։ 2012-13 մրցաշրջանի սկզբում Հեգելերը վերադարձել է «Բայեր 04»։
2013 թվականի հոկտեմբերի 2-ին Հեգելերը իր գոլի շնորհիվ հաղթանակ է ապահովել գերմանական թիմի համար Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[5]։
2014 թվականի մայիսի 8-ին Ենս Հեգելերը 3 տարվա պայմանագիր է կնքել «Հերտայի» հետ[6]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 23-ին՝ «Վերդեր Բրեմեն»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2015 թվականի փետրվարի 7-ին, «Մայնց 05»-ի դեմ խաղում։
2017 թվականի հունվարի 4-ին Հեգելերը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բրիստոլ Սիթի»։ Թիմի հետ նա կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ Անգլիական թիմի կազմում գերմանացի ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ֆլեթվուդ Թաունի» դեմ խաղում[7]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ենսը խփել է իր առաջին գոլը «Բրիստոլի» կազմում՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Պլիմուտ Արգայլի» դեմ խաղում[8]։
Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հեգելերը իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 11-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բայեր 04 | 2007-08 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 1 | 0 | |
2008-09 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 2 | 0 | ||
2009-10 | Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 0 | 0 | ||
2010-11 | Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 0 | 0 | ||
2011-12 | Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 0 | 0 | ||
2012-13 | Բունդեսլիգա | 27 | 3 | 2 | 1 | - | 6 | 1 | 35 | 5 | ||
2013-14 | Բունդեսլիգա | 18 | 0 | 3 | 0 | - | 5 | 1 | 26 | 1 | ||
Արդյունք | 48 | 3 | 5 | 1 | - | 11 | 2 | 64 | 6 | |||
Աուգսբուրգ (վարձավճար) | 2008-09 | II Բունդեսլիգա | 11 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 11 | 0 | |
2009-10 | II Բունդեսլիգա | 24 | 1 | 4 | 0 | - | 2 | 0 | 30 | 1 | ||
Արդյունք | 35 | 1 | 4 | 0 | - | 2 | 0 | 41 | 1 | |||
Նյուրնբերգ (վարձավճար) | 2010-11 | Բունդեսլիգա | 34 | 3 | 4 | 0 | - | 0 | 0 | 38 | 3 | |
2011-12 | Բունդեսլիգա | 31 | 1 | 3 | 0 | - | 0 | 0 | 34 | 1 | ||
Արդյունք | 65 | 4 | 7 | 0 | - | 0 | 0 | 72 | 4 | |||
Նյուրնբերգ II (վարձավճար) | 2011-12 | Ռեգիոնալիգա | 2 | 0 | - | - | - | 2 | 0 | |||
Հերտա II | 2014-15 | Ռեգիոնալիգա | 1 | 0 | - | - | - | 1 | 0 | |||
Հերտա | 2014-15 | Բունդեսլիգա | 24 | 1 | 2 | 0 | - | 0 | 0 | 26 | 1 | |
2015-16 | Բունդեսլիգա | 16 | 0 | 5 | 0 | - | 0 | 0 | 21 | 0 | ||
2016-17 | Բունդեսլիգա | 6 | 0 | 0 | 0 | - | 0 | 0 | 6 | 0 | ||
Արդյունք | 46 | 1 | 7 | 0 | - | 0 | 0 | 53 | 1 | |||
Բրիստոլ Սիթի | 2016-17 | Չեմպիոնշիպ | 12 | 0 | 3 | 0 | 0 | 0 | - | 15 | 0 | |
2017-18 | Չեմպիոնշիպ | 4 | 0 | 0 | 0 | 3 | 1 | - | 7 | 1 | ||
Արդյունք | 16 | 0 | 3 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 22 | 1 | ||
Կարիերայի արդյունք | 213 | 9 | 26 | 1 | 3 | 1 | 13 | 2 | 255 | 13 |
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Հեգելեր» հոդվածին։ |
|