Երանելի Բեատրիչեն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1872 |
բարձրություն | 66 սանտիմետր[2] |
լայնություն | 86,4 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իտալիա |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա[1] |
հավաքածու | Թեյթ, Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ Բրիտանիա |
հիմնական թեմա | Բեատրիչե |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Beata Beatrix Վիքիպահեստում |
«Beata Beatrix» (Երանելի Բեատրիչեն), անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, ստեղծվել է 1864-1870 թվականներին։
Ծանր տանելով կնոջ մահը՝ Ռոսսետտին թողեց տունը Չետեմ փլեյսում, որտեղ նա ապրել էր Էլիզաբեթի հետ։ Նա տեղափոխվեց Թյուդոր հաուս (Չելսի)։ Այստեղ մի քանի տարի անց նորից անցավ նկարելուն և ի հիշատակ Էլիզաբեթի ստեղծեց նկար, որի կերպարի համար վերցրեց Դանթեի «Նոր Կյանք»-ի Բեատրիչեին։ Նա Բեատրիչեին նկարել է մահվան պահին։ Ինքը Ռոսսետտին իրեն կապում է Դանթեի սգի հետ։
Այս նկարն արմատապես տարբերվում է Ռոսսետտիի նկարներին բնորոշ զգացմունքային կանանցից։
Արևային ժամացույցը իրենից ներկայացնում է անցնող ժամանակը, երկու կերպարները՝ ետևի պլանում, սիրո հրեշտակն է ձեռքին բոցավառվող սրտով և հենց ինքը՝ Ռոսսետտին։ Բեատրիչեի ափի մեջ մահվան լուրը հայտնող թռչունն է, որը կակաչը դնում է ափի մեջ (Սիդդալը մահացել է ափիոնի մեծ քանակի դոզայից)։
Կարգավիճակը կյանքի և մահվան, երկրային և երկնային հոգիների միջև, հետագայում դառնում է նկարիչ-սիմվոլիստների ուսումնասիրության գլխավոր առարկան։ Ոչ ճշգրտված ուրվագծերով պատկերները հիշեցնում է Ջուլիա Մարգարետ Կամերոնի լուսանկարները, ումից էլ Ռոսսետին ոգեշնչվել է։ Հենց նկարն արդեն հիշեցնում է Կամերոնի «Call, I follow, I follow, let me die!» լուսանկարը, որը նվիրված է Ալֆրեդ Թենիսոնի բանաստեղծությանը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երանելի Բեատրիչեն (նկար) կատեգորիայում։ |