Երանոս (Գեղարքունիքի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
Գյուղ
Երանոս
Երանոս գյուղի մուտքի կամարը, կառուցվել է 2013 թ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան
Հիմնադրված է1828-1830 թ.
ԲԾՄ2007±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն5479 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Երանոս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գյուղը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, մարզկենտրոն Գավառից 25 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա։ Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։

Երանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է “խաղաղասեր” կամ “խաղաղարար”։ Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մսուր մանկապարտեզ, կոմունալ տնտեսություն, ընտանեկան բժշկության ամբուլատորիա, առևտրի և սպասարկման օբյեկտներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Երանոսի մշտական բնակչությունը կազմել է 5479, առկա բնակչությունը՝ 3541 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 թթ. Ալաշկերտի գյուղերից[3]։ Երանոսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 332 մարդ [4]
1873 1010 մարդ [5]
1897 1794 մարդ [4]
1926 2676 մարդ [4]
1939 3537 մարդ [4]
1959 3277 մարդ [4]
1970 4370 մարդ [4]
1979 4509 մարդ [4]
1989 4960 մարդ [4]
2001 5306 մարդ [4]
2011 5479 մարդ [1]


Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։ Եկել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից, սակայն գյուղը ունի ավելի հին պատմություն։

Հուշարձանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հյուսիսային մասում կա երկու ամրոց՝ ՙՆեղ բողազ (մ.թ.ա 3-րդ հազարամյակ)՚ և ՙՇեն դվոր (մ.թ.ա 2-րդ -1-ին հազարամյակ)՚։ Գյուղում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր (1215 թ.), Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սուրբ Սոֆյա մատուռներ, դամբարաններ և 15-17-րդ դարերի խաչքարեր։

Գյուղի կլիման ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը։ Տղամարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 211
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 74. — 184 p.
  5. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանոս (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։