Երմախան Իբրաիմով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Ղազախստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 1, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երմախան Իբրաիմով (ղազ.՝ Ермахан Сағиұлы Ыбрайымов, հունվարի 1, 1972, Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ բռնցքամարտիկ, ով զգալի հաջողությունների է հասել սիրողական սպորտի ասպարեզում՝ դառնալով 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, 1996 թվականի օլիմպիադայի և 1997 ու 1999 թվականների աշխարհի առաջնությունների մրցանակակիր։
ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), միջազգային կարգի սպորտի վարպետ, Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (2000) և վաստակավոր մարզիչ։
Բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ Եղել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գենադի Ռոժկովի սանը[1]։
Ասիայի կրկնակի չեմպիոն է (Տաշքենդ, 1995, Տաշքենդ, 1999), աշխարհի զինվորականների առաջնության հաղթող (Հռոմ, 1995), ասիական ամառային խաղերի չեմպիոն (Բանգկոկ, 1998), 2000 թվականին Սիդնեյում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, բռնցքամարտի աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մրցանակակիր (Բուդապեշտ, 1997, Հյուստոն, 1999), 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի և Չինաստանի Չժենդին քաղաքում 1998 թ. անցկացված աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ 1999 թվականին հռչակվել է Ասիայի լավագույն բռնցքամարտիկ։
Երկու անգամ (1996 և 2000 թվականներին) Երմախան Իբրաիմովին է տրվել օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ղազախստանի դրոշը կրելու պատիվը։
2002-ից 2004 թվականներին նա եղել է բռնցքամարտի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
2021 թվականի հունվարին ընտրվել է Ալմա Աթայի քաղաքային մասլիհաթի պատգամավոր («Նուր Օթան» կուսակցությունից[2]): Ընտրությունների օրը՝ հունվարի 10-ին նրան նկատել են ընտրությունները բոյկոտելու կոչ անող ցուցարարների վրա հարձակում գործելիս[3]։
Սպորտային ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Kayrat Biekenov |
Flagbearer for Ղազախստան Atlanta 1996 |
Հաջորդող՝ Vladimir Smirnov |
Նախորդող՝ Vladimir Smirnov |
Flagbearer for Ղազախստան Sydney 2000 |
Հաջորդող՝ Radik Bikchentayev |