Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
բուլղար․՝ Захарий Стоянов | |
---|---|
Ծնվել է | 1850 |
Ծննդավայր | Մեդվեն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1889 սեպտեմբերի 2 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Երկեր | Q12280345? |
Մասնագիտություն | գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Anastasiya Obretenova? |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | People's Liberal Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Zaharinka Stoyanova? |
Zahari Stoyanov Վիքիպահեստում |
Զախարի Ստոյանով (1850[1][3][4][…], Medven, Kotel, Սլիվենի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 2, 1889[1][2], Փարիզ, Ֆրանսիա[5]), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Ստարա Զագորայի (1875) և Ապրիլյան (1876) ապստամբությունների կազմակերպիչներից։ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878) հետո՝ հինգերորդ ժողովրդական ժողովի նախագահ (1888)։ Եղել է «Ռաբոտնիկ» («ռուս.՝ Работник», 1881), «Բորբա», («ռուս.՝ Борьба», 1885),«Սվոբոդա» («ռուս.՝ Свобода», 1887) թերթերի խմբագիր։ Հանդես է եկել արմատական ժողովրդավարության դիրքերից, կյանքի վերջին տարիներին՝ ի պաշտպանություն միապետական կարգերի։ Բուլղարիայի վավերական գրականության ներկայացուցիչներից է։ Նրա գրչին են պատկանում թուրք զավթիչների դեմ ուղղված բուլղական ժողովրդի հայդուկային և ազգային հեղափոխական շարժման ականավոր գործիչների վիպական կենսագրությունները («Վասիլ Լևսկի-Սարկավագը», 1883, «Չետաները Բուլղարիայում-Ֆիլիպ Տոտյու, Հաջի Դիմիտր և Ստեփան Կաբաշա», 1885, «Խրիստո Բոտն», 1888 և այլն)։ «Նոթեր բուլղարական ապստամբությունների մասին» (հատոր 1—3, 1884-1992) երկում արտացոլված են Ապրիլյան ապստամբության փոթորկալի իրադարձությունները։ Ստոյանովի հուշագրությունները դարձել են բուլղական ռեալիստական արձակի զարգացման կարևոր փուլը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախարի Ստոյանով» հոդվածին։ |
|