Գյուղ | ||
---|---|---|
Զորակերտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ամասիայի շրջան և Շիրակի մարզ | |
Այլ անվանումներ | Բալըխլի | |
Մակերես | 28.68 կմ² | |
ԲԾՄ | 2030 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 190[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Զորակերտ (նախկին անվանումը՝ Բալըխլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 32 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հարևան Դարիկ գյուղի հետ կազմում էր Զորակերտ համայնքը։
Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։ Զորակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զորակերտի մշտական բնակչությունը կազմել է 145, առկա բնակչությունը՝ 122 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], որոնք ժամանակին տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Խանջալլի գյուղից[2]։
Զորակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1922 | 1931 | 1964 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 205 | 119 | 205 | 300 | 440 | 472 | 212 | 152 | 145[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։