Էդգարդ Բլոշե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1870[1] |
Ծննդավայր | Բուրժ |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1937[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանահավաք, արևելագետ, պատմաբան, գրադարանավար և թարգմանիչ |
Էդգարդ Բլոշե (դեկտեմբերի 12, 1870[1], Բուրժ - սեպտեմբերի 5, 1937[1], Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-իսլամագետ, թարգմանիչ, մատենագետ, արվեստի պատմաբան, մասնագիտացել է հատկապես կրոնների պատմության մեջ։
Ծնվել է Ֆրանսիայի Բուրժ քաղաքում։ Ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների դպրոցը արաբերեն լեզվով, այնուհետև Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցը, որտեղ նա աշխատել է որպես ասիստենտ 1895-1901 թվականներին, աշխատել է նաև Ֆրանսիայի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում, որտեղ 1895 թվականին նշանակվել էր գրադարանավարի տեղակալ։ Հրատարակել է բազմաթիվ աշխատություններ բյուզանդական, արաբական և մոնղոլական պատմության վերաբերյալ, բայց նրա մասնագիտությունը պարսկական արվեստն ու կրոնի պատմությունն էր։ 1929 թվականին դարձել է հոգաբարձուի օգնական, ապա՝ հոգաբարձու։ 1935 թվականի նոյեմբերին թոշակի է անցել։