Էթել Թրնըր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1870[1][2] |
Ծննդավայր | Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանվել է | ապրիլի 8, 1958[4][5][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սիդնեյ, Ավստրալիա[6][7] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, մանկագիր և խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Sydney Girls High School?[3] |
Ամուսին | Herbert Curlewis? |
Զավակներ | Jean Curlewis?[8] և Adrian Curlewis?[8] |
![]() | |
![]() |
Էթել Մերի Թրնըր, ի ծնե Բյորվել (անգլ.՝ Ethel Mary Turner; հունվարի 24, 1870[1][2], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - ապրիլի 8, 1958[4][5][2][…], Սիդնեյ, Ավստրալիա[6][7]), անգլիական ծագումով ավստրալիացի գրող։
Էթել Բյորվելը ծնվել է 1870 թվականի Անգլիայի Դոնկաստեր քաղաքում[9]։ Նրա ծնողներն են Բենեթ Ջորջ Բյորվելը՝ վաճառող, և Սառա Ջեյնը։ Էթելի հայրը մահացել է, երբ նա բավականին փոքր էր, և մայրը կրկին ամուսնացել է Հենրի Թյորների հետ, որը ուներ վեց երեխա։ Նրա ազգանունը հետագայում կրում էին Էթելը և նրա ավագ քույրը՝ Լիլիանը[10]։
1878 թվականին մահացել է Հենրի Թյորները, և Սառա Թյորները դուստրերի հետ գաղթել է Ավստրալիա՝ Սիդնեյ։ Այնտեղ նրա երրորդ ամուսինը դարձել է Չարլզ Քոուփը։ Էթելը և Լիլիանը սովորել են Սիդնեյի աղջիկների դպրոցում, իսկ 1889 թվականին համատեղ սկսել են հրատարակել «Parthenon» ամսագիրը, որը լույս է տեսել ամսական 1500 օրինակ տպաքանակով, երեք տարի շարունակ։ Էթելը դրանում մանկական բաժին է վարել և գրել է վեպեր մեծահասակների համար շարունակության հետ։ Հետագայում, երբ ամսագիրը դադարել է գոյություն ունենալ, Էթելը երեխաների համար խորագրեր է գրել մի շարք այլ պարբերականներում[10]։
1894 թվականի հրատարակվել է Էթել Թրնըրի առաջին գիրքը՝ «Յոթ փոքր ավստրալիացիներ» (Seven Little Australians)։ Առաջին հրատարակությունն ակնթարթորեն սպառվել է, և հետագայում հենց այս գիրքն էր, որ Թյորներն առավել մեծ ժողովրդականություն է բերել[10]։ Նա ոչ միայն դարձել է Ավստրալիայի մանկական գրականության դասականը, այլ նաև բազմիցս թարգմանվել է այլ լեզուներով[9]։ Վիպակի ռուսական տարբերակը՝ Ն․ Շիշկովի վերամշակմամբ, հրատարակվել է 1904 թվականին՝ «Պատանի ավստրալիացիներ» անունով[11]։ 1939 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ․ երկու անգամ (1953 թվականին և 1973 թվականին) ստեղծվել են նրա հեռուստաէկրանիզացիաները, իսկ 1978 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Մյուզիքլ[9]։
1896 թվականին Էթել Թրնըրը ամուսնացել է փաստաբան Գերբերտ Կերլյուսի հետ։ 1898 թվականին ունեցել որդի, 1901 թվականի՝ դուստր։ Էթելը շարունակել է գրել, իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց իր այգին, հրատարակել է այգեգործի մասին վիպակը՝ «The Ungardeners»-ը (1925)։ Սակայն առաջին հերթին նա մնացել է մանկական գրքերի հեղինակ և ստիպված է եղել համապատասխանել ժանրի կանոններին. նրա հրատարակիչները հավանություն չեն տվել փորձարկումներին[10]։ Ընդհանուր առմամբ, նա գրել է շուրջ 30 վեպ և պատմվածքներ, որոնք հիմնականում ուղղված են եղել աղջիկներին [9]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թրնըրը մասնակցել է առաջին օգնության դասընթացների կազմակերպմանը։ Նա նաև գրել է ռազմական եռագրություն՝ «The Cub» (1915), «Captain Cub» (1917) և «Brigid and the Cub» (1919)։ Նրա վերջին վեպը՝ «Judy and Punch»-ը, լույս է տեսել 1928 թվականին։ 1930 թվականին տուբերկուլյոզից մահացել է նրա դուստրը՝ Էթել Ջին Սոֆիան, որը նույնպես օժտված էր գրական տաղանդով։ 1956 թվականին մահացել է նրա քույրը՝ Լիլիան, որը նույնպես գրքեր է գրել և տպագրել շուրջ քսան սիրային վեպ։ Ինքը՝ Էթել Թյորները, մահացել է 1858 թվականի ապրիլի 8-ին։ Օրագրերը, որոնք նա պահում էր դեռահաս պատանեկությունից, լույս են տեսել հետմահու[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Թրնըր» հոդվածին։ |
|