Էլիզաբեթ Նիկոլս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1946 Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2004 (58 տարեկան) |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կենդանաբան և հնէաբան |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալգարիի համալսարան |
Գիտական ղեկավար | Սեմյուել Փոլ Ուելս |
Պարգևներ |
Էլիզաբեթ Նիկոլս (անգլ.՝ Elizabeth (Betsy) L. Nicholls, հունվարի 31, 1946, Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 2004), կանադացի հնէաբան, հետազոտող, ով մասնագիտացել է տրիասիկ ժամանակաշրջանի ծովային սողունների ուսումնասիրությամբ[1]։ Եղել է Կանադայի Ալբերտա համայնքի Արքայական Tyrrell թանգարանի հնէաբանը։
Էլիզաբեթ Նիկոլսը ծնվել է 1946 թվականին։ 1968 թվականին ավարտել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը, 1972 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, դոկտորի կոչում ստացել է 1989 թվականին Կալգարիի համալսարանից։ Ողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի հնէաբան Ջեք Մ. Քոլըուեյի հետ հանդիսանում է «Հին ծովային սողուններ» (Ancient Marine Reptiles) գրքի համահեղինակ։ Latoplatecarpus nichollsae-ը անվանվել է ի պատիվ Նիկոլսի[1]։
2000 թվականին Նիկոլսն արժանացել է Նախաձեռնության Ռոլեքս մրցանակի Բրիտանական Կոլումբիայի հեռավոր Սիկանի գետում ուշ տրիասիկ ժամանակաշրջանի մեծ իխտոզավրի, շոնիզավրի մնացորդների ուսումնասիրությունը ղեկավարելու համար (Նիկոլս և Մանաբ, 2004)[2][3]։
Մահացել է քաղցկեղից 58 տարեկան հասակում[4]։
|