Էմիլ Ադամ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1843[1][2][3] |
Ծննդավայր | Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 19, 1924 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիմագրող |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուսուցիչ | Jean-François Portaels? |
Հայր | Բեննո Ադամ |
Զավակներ | Richard Benno Adam?, Ernst Adam? և Tassilo Adam? |
Emil Adam Վիքիպահեստում |
Էմիլ Ֆրանց Ադամ (գերմ.՝ Emil Franz Adam, մայիսի 20, 1843[1][2][3], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4] - հունվարի 19, 1924, Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գեղանկարիչ Մյունխենից։
Էմիլ Ադամը ծնվել է 1843 թվականի մայիսի 20-ին գերմանական Մյունխեն քաղաքում։ Նրա հայրը հայտնի նկարիչ Բեննո Ադամն է։ Սկզբում Էմիլ Ֆրանցը ցանկանում էր ընտրել գիտության ոլորտը, ինչպես պապն ու հորեղբայրը, սակայն, հետո ընտրում է գեղանկարչության ասպարեզը։ Հորեղբայր Ֆրանցը նրան սովորեցնում է նկարել. հիմնականում Էմիլը սկսում է ձիեր, ձիավորներ ու որսորդության տեսարաններ նկարել։
Առաջին անգամ Էմիլ Ադամը հասարակությանը ներկայացել է 1861 թվականին Մյունխենում ընթացող ցուցադրության ժամանակ։ Նրա ներկայացրած կտավում պատկերված էր ավստրիական բանակը։ Ստեղծագործությունը դրական ընդունելության է արժանանում։ Դրան հաջորդում է ևս երկու նկարների ստեղծում, որոնցում հեղինակը պատկերել էր ձիեր. դրանք նույնպես մեծ ընդունելության արժանացան 1863 թվականին։
Նկարիչը կատարելագործվելու նպատակով ուղևորվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ անցկացնում է շուրջ ութ ամիս. նրա ղեկավարը այդտեղ Պորտալսն էր, ով սովորեցնում էր մարդկային ֆիգուրներ նկարել։ Մյունխեն վերադառնալուց հետո, 1867 թվականին նրան ու հորը հրավիրում են չեխական Պարդուբիցե քաղաք, որպեսզի այստեղ նկարեն արքունի որսորդների ակումբի ներկայացուցիչների խմբային նկարը՝ վաթսուն անձանցով։
Նմանատիպ բարդագույն կտավ Էմիլ Ադամը վրձնել է նաև 1871 թվականին, որտեղ նկարված են Լիպպշպռինգեռի որսորդական միության անդամները՝ թվով քառասուն։ Նկարը պատվիրել էր Նասաուսկի դուքսը։
Էմիլ Ադամը մահկանացուն կնքել է 1924 թվականի հունվարի 19-ին Մյունխենում՝ ութսուն տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Ադամ» հոդվածին։ |
|