Էնրիկո Բուտտի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1847[1][2] |
Ծննդավայր | Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունվարի 31, 1932 (84 տարեկան) |
Վախճանի վայրը | Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
![]() |
Էնրիկո Բուտտի (իտալ.՝ Enrico Butti, ապրիլի 3, 1847[1][2], Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - հունվարի 31, 1932, Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի քանդակագործ։ Ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Միլանում, որտեղ եղել է Բրերա ակադեմիայի պրոֆեսոր։
Քանդակագործ Դանթե Պարինիի (իտալ.՝ Dante Parini) ուսուցիչը։
Էնրիկո Բուտտին ծնվել է քանդակագործների ընտանիքում։ 14 տարեկանում սովորել է Բրերա ակադեմիայում քանդակագործ Պիետրո Մանիի դասարանում։ Ծայրը ծայրին հասցնելու համար աշխատել է այլ քանդակագործների մոտ, ինչպիսիք են Ֆրանչեսկո Բարցագին, Ուգո Ձանոնին և Պիետրո Մանին։ 1872 թվականին Միլանի ազգային ցուցահանդեսին է ներկայացել իր «Ռաֆայել» մարմարե քանդակով, իսկ երկու տարի հետո Էլեոնորա դ՛էստե քանդակն արժանացել է դրվատանքների։ 1879 թվականին Բրերա ակադեմիայի ցուցահանդեսում ներկայացրել է Կավի Բոսի ընտանիքի համար ստեղծած հուշարձանը, որի համար արժանացել է արքայազն Ումբերտոյի մրցանակին։ Հաջորդ ցուցահանդեսին նա ավարտել է Բորգի, Գուեռինի, Գալբիատի ընտանիքների հուշարձանների համար ստեղծված եղբայրության խորհրդանիշ պատկերող «Ժամանակ» աշխատանքը։ Այս հուշարձանները գտնվում են Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։ Բուտտիի կերտած հանքագործի քանդակը նույնպես ցուցադրվել է Բրերայում, այժմ գտնվում է Դյուսելդորֆի գերեզմանատանը[3]։
1913 թվականին թոքային խնդիրների վատթարացման պատճառով տեղափոխվել է Վիջու, որտեղ շարունակել է աշխատել մինչև մահ։ Զբաղվել է նաև նկարչությամբ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Բուտտի» հոդվածին։ |
|