Էտիեն Այդու ֆր.՝ Étienne Hajdu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուրդա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | մարտի 24, 1996[1][2][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բանյո[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | 1927՝ Վիեննայի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, գծանկարիչ և նկարիչ |
Ոճ | Európai Iskola? |
Ուսուցիչ | Էմիլ Անտուան Բուրդել |
Ներշնչվել է | Բրինկուշիի կողմից |
Պարգևներ | Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի նկարչական պարգև (1993), Ֆրանսիաայան ազգային շքանշան Պատվավոր Լեգեոնի շքանշանին (1996) |
ստորագրություն![]() | |
![]() |
Էտիեն Այդու (Իշթվան Հայդու, հունգ.՝ Hajdú István ֆր.՝ Étienne Hajdú; օգոստոսի 12, 1907[1][2][3][…], Տուրդա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 24, 1996[1][2][5][…], Բանյո[6]), ֆրանսիացի ճարտարապետ, գրաֆիկ, գրքեր նկարազարդող։ Պատկանում է Փարիզի դպրոցին[7]։
Էտիեն Այդուն ծնվել է 1907 թվականի օգոստոսի 12-ին, Ռումինայի Տրանսիլվանիա պատմական շրջանում։ 1927 թվականին սովորել է Վիեննայի գեղարվեստի դպրոցում, նույն թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, սովորել է Գրանդ Շոմիեր ակադեմիայում Էմիլ Անտուան Բուրդելի մոտ։ 1930 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն[8]։
1930-ական թվականներին Էտիենն Այդուն գաղթում է Փարիզ, որտեղ դառնում է հունգարական գեղարվեստի ոլորտի անդամ։
Էտիեն Այդուն դառնում է ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվ գործիչ։ Նրա հետ միասին դիմադրում էին նաև բազմաթիվ հունգարացիներ, այդ թվում նաև արվեստագետներ, գրողներ և այլ մարդիկ։ Շատերը պայքարում էին Փարիզի սահմաններից դուրս, քանի որ օտարները պաշտոնապես տարհանվել էին 1939 թվականի սեպտեմբերի պատերազմի սկսվելուց հետո։
Իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպել է 1939 թվականին, Փարիզում՝ Ժաննա Բյուշեի պատկերասրահում (Արփադ Սենեշեմի և Մարիա Վիեյրա դա Սիլվայի հետ միասին)։ Էտիենը զբաղվել է նաև Պիեռ Լեկյուիրի, Ժան Դյուպենի և այլ հեղինակների գրքերի ձևավորմամբ։
Նկարչի մասին առաջին մենագրությունը պատկանում է Միշել Սյոֆորուի գրչին։
1965 թվականին արժանացել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի նկարչական պարգևի։ 1993 թվականին «Ֆրանսիայի ազգային մեծ պարգև» մրցանակին, իսկ 1996 թվականին Ֆրանսիայի ազգային շքանշան Պատվավոր Լեգեոնի շքանշանին։
Էտիեն Այդուն մահացել է Ֆրանսիայի Բանյո քաղաքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Այդու» հոդվածին։ |
|