Էրիկա Լինդեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 11, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Sundbyberg Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | մոդել և դերասանուհի |
IMDb։ | ID 7621162 |
Էրիկա Լինդեր (շվեդ.՝ Erika Linder, մայիսի 11, 1990[1], Sundbyberg Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ մոդել և դերասանուհի, հայտնի է իր անդրոգին արտաքին տեսքով։
Ծնվել է 1990 թվականին[2]։ Նրա ընտանիքը բնակվել է Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող գյուղական վայրում[3]։ Էրիկան ունի երկվորյակ քույր, ում կողքին, ինչպես ասում է շվեդուհին, իրեն ավելի շատ եղբայր է զգում[4]։ Հենց այդ պատճառով շատերին հետաքրքրում է Էրիկա Լինդերի կողմնորոշումը։
Աղջիկը մանկուց զբաղվել է ստեղծագործությամբ։ Հատկապես դրսևորել է սեր երաժշտության նկատմամբ։ Էրիկան սովորել է նվագել կիթառ և դաշնամուր։ Բացի այդ, ապագա մոդելը գրել է բանաստեղծություններ։ 14 տարեկանում համերգի ժամանակ նրան նկատել է մոդելային գործակալության մի ներկայացուցիչ[5][6]։ Աղջիկը երբեք չի երազել մոդելային կարիերայի մասին, այդ պատճառով մերժել է գործակալությանը։ Այդ որոշումը սխալ էր, քանի որ նա հետագայում ստիպված էր աշխատել հենց այդ ուղղությամբ։ Ավագ դասարաններում նա ուսումնասիրել է իրավունք և մեկ տարի սովորել է համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում։ Մինչև 19 տարեկանը Լինդերը զբաղվել է նաև ֆուտբոլով[7]։ Սակայն միապաղաղաղ ապրելակերպը արագ ձանձրացրել է Էրիկային։ Նա երազում էր ճանապարհորդել և կարծում էր, որ մոդել աշխատելով՝ այդ երազանքը շատ հեշտ է իրականացնել։
Աշխատանքի առաջին տարիները հեշտ չէին աղջկա համար, քանի որ Էրիկայի համար չափազանց անսովոր էին բարձր կրունկները և կարճ զգեստներ հագնելը։ Բայց շուտով մոդելի անսովոր տեսքը սկսել են այլ կերպ օգտագործել։
2011 թվականին Էրիկային նկատել են Candy ամսագրից և առաջարկել են նկարվել, որտեղ նա ներկայացել է երիտասարդ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարում[5][6]։ Նրան նկատել են նաև Թոմ Ֆորդը և Louis Vuitton նորաձևության տունը, որոնք առաջարկել են համագործակցել[5][8]։ 2014 թվականին պայմանագիր է կնքել շվեդական JC Jeans ընկերության հետ[9]։ Նա սկանդինավյան MIKAs գործակալության մոդելն է։
2013 թվականին Էրիկ Լինդերը նկարահանվել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի Unconditionally երգի տեսահոլովակում[10]։ 2016 թվականին նկարահանվել է «Նրա շուրթերից ներքև» մելոդրամայում, որի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի դրական գրախոսությունների միայն 20 %-ը[11]։
Ապրում է Լոս Անջելեսում։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Լինդեր» հոդվածին։ |
|