Գյուղ | ||
---|---|---|
Թեղուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
Մակերես | 9.51 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 684[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թեղուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/499/ (հայ.) | |
| ||
Թեղուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 14 կմ արևելք՝ լեռնային անտառոտ վայրում։
Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20-րդ դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 288 | 475 | 762 | 861 | 639 | 732[4] | 746 | 684[1] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում։
Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։
Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ Մանստևի վանքը (13 դ.), Վարդան զորավարի կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ՝ «Բայրձրել» (10-13 դդ.), «Ձորի գյուղ» (14 դ.) և «Ագեղցի» մատուռները։
Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկայան[5]։