Թեոդոր Բերքելման | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 17, 1894 |
Ծննդավայր | Մեց |
Վախճանի օր | դեկտեմբերի 27, 1943 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Պոզնան, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Պարգևներ | |
Թեոդոր Բերքելման (գերմ.՝ Theodor Berkelmann, ապրիլի 17, 1894, Մեց - դեկտեմբերի 27, 1943, Պոզնան, Նացիստական Գերմանիա), ԷսԷս-ի ղեկավարներից մեկը, ԷսԷս-ի օբերգրուպենֆյուրեր և ոստիկանության գեներալ (1942)։
Թեոդոր Բերքելմանը ծնվել է 1894 թվականի ապրիլի 17-ին Մեցի մոտ գտնվող Լե-Բան-Սանկտ-Մարտին փոքրիկ քաղաքում։ 1913 թվականի հոկտեմբերին ծառայության է անցել բանակում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1914 թվականին ստացել է օբեր-լեյտենանտի կոչում։ Մարտական ծառայության համար պարգևատրվել է 1-ին և 2-րդ դասի Երկաթե խաչով։ 1919 թվականին զորացրվել է և մտել «Հյուլզեն» (Freikorps Hülsen) Կամավորական կորպուս։ 1922 թվականի վերջից մինչև 1926 թվականն աշխատել է հանքափոր։ 1926 թվականից մինչև 1930 թվականը Վերին Սիլեզիայում զբաղվել է ռազմասպորտային գործունեությամբ։
1929 թվականի մայիսի 1-ին մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության մեջ (տոմս № 128 245): 1930 թվականից մինչև 1931 թվականը Կանադայում զբաղվել է ֆերմերությամբ։ 1931 թվականի մարտի 1-ին մտել է ԷսԷս (տոմս № 6 019) շտանդարտենֆյուրերի կոչումով և ղեկավարել ԷսԷս-ի «Վերին Սիլեզիա» 23-րդ շտանդարտը։ 1931 թվականի հունիսի 15-ին մտել է СА-ի բարձրագույն ղեկավարության մեջ և դարձել Մյունխենում СА-ի ղեկավարության ֆյուրերի կայսերական դպրոցի (գերմաներեն` Reichsfuhrerschule) ուսուցիչ։ 1932 թվականի մարտի 6-ին վերադարձել է ԷսԷս և նշանակվել Ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի համհարզ։ 1932 թվականի հոկտեմբերի 1-ից եղել է ԷսԷս-ի «Հյուսիս» խմբի շտաբի պետ (շտաբ-բնակարանը Ալտոնում), 1933 թվականի ապրիլի 1-ից` ԷսԷս-ի «Արևելյան Ֆրիզիա» 24-րդ շտանդարտի հրամանատար, 1933 թվականի դեկտեմբերի 11-ից` ԷսԷս-ի VI աբշնիտի հրամանատար։ 1936 թվականի ապրիլին ընտրվել է Ռայխստագի պատգամավոր։
1936 թվականի ապրիլի 1-ից եղել է ԷսԷս-ի «Էլբա» օբերաբշնիտի հրամանատար, 1938 թվականի հունիսի 28-ից, միաժամանակ` ԷսԷս-ի և «Էլբա» ոստիկանության բարձրագույն ղեկավար։ 1940 թվականի ապրիլի 20-ին փոխադրվել է Վեստմարկ համանուն պաշտոնին, 1941 թվականի դեկտեմբերի 10-ին` Ռայն[2]։ 1943 թվականի սեպտեմբերի 11-ից եղել է ԷսԷս-ի «Վարտա» ոստիկանության բարձրագույն ղեկավար, շտաբ-բնակարանը Պոզենում, միաժամանակ 1943 թվականի նոյեմբերի 9-ից` ԷսԷս-ի «Վարտա» օբերաբշնիտի հրամանատար։ Ղեկավարել է օկուպացված Լեհաստանի տարածքում հրեաների և լեհերի հետապնդման աշխատանքները[3]։ Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 27-ին ուղեղի կաթվածից, Պոզենում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Բերքելման» հոդվածին։ |