Թիկնոց և դաշույն անգլ.՝ Cloak and Dagger | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | լրտեսական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1946 |
Լեզու | անգլերեն, գերմաներեն[1] և իտալերեն[1] |
Ռեժիսոր | Ֆրից Լանգ[2][3] |
Պրոդյուսեր | Միլթոն Սփելինգ |
Սցենարի հեղինակ | Ռինգ Լարդներ կրտսեր, Ալբերտ Մալց, Բորիս Ինգսթեր[1], Քորի Ֆորդ[1] և Ջոն Լարքին[1] |
Դերակատարներ | Գերի Կուպեր[4][3], Լիլի Փալմեր[4], Ռոբերտ Ալդա[4], Վլադիմիր Սոկոլով[4], Մարկ Լոուրենս[4], Ջեյմս Ֆլավին[4], Լյուդվիգ Շտյոսել[4], Հելեն Թիմիգ[4], Դեն Սեյմուր[4], Դուգլաս Ուոլթոն[4], Ջ. Էդվարդ Բրոմբերգ[4], Լոտտա Շտեյն[4], Ռիչարդ Ֆրեյզեր[4], Յոլա դ'Ավրիլ[4], Լեքս Բարքեր[5], Ջոն Մայլոնգ[5], Հոլմս Հերբերթ[5], Ֆրենկ Ուիլքոքս[5], Ֆրանկ Մայո[5], Ռորի Մալինսոն[5], Բրյուս Լեսթեր[5], Փոլ Պանցեր[5] և Պատրիկ Օ'Մուր |
Օպերատոր | Սոլ Պոլիտո |
Երաժշտություն | Մաքս Սթայներ |
Մոնտաժ | Քրիստիան Նայբի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 102 րոպե |
«Թիկնոց և դաշույն» (անգլ.՝ Cloak and Dagger), ռեժիսոր Ֆրից Լանգի ֆիլմը՝ Գերի Կուպերի մասնակցությամբ։ Ինչպես և «Մադլեն փողոց, 13» (ֆր.՝ 13 Rue Madeleine) ֆիլմը, այն հարգանքի տուրք է Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) գործողություններին, որոնք անցկացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված Եվրոպայում։ Անունը հիմնված է 1946 թվականի «Թիկնոց և դաշույն։ ՌԾՎ գաղտնի պատմությունը» (անգլ.՝ Cloak and Dagger: The Secret Story of O.S.S.) գրքի վրա, որը գրել են Քորի Ֆորդը (անգլ.՝ Corey Ford) և Ալիստեր Մաք-Բեյնը (անգլ.՝ Alastair MacBain)։ ՌԾՎ-ի նախկին գործակալ Է․ Մայքլ Բյորքը հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու։
Ինչպես պլանավորել էր Լանգը, ֆիլմը տարաբնույթ ավարտ ունեցավ։ Կուպերը մի խումբ ամերիկացի դեսանտայինների առաջնորդում է դեպի հարավային Գերմանիա՝ գտնելու այն, ինչ մնացել էր ստորգետնյա գործարանից, այսինքն՝ համակենտրոնացման ճամբարի մահացած աշխատողների մարմինները և ապացույցներ, որ գործարանը միջուկային զենք է արտադրել։ Կուպերը նշում է, որ գործարանը կարող էր տեղափոխվել Իսպանիա կամ Արգենտինա և բացահայտող ելույթ է ունենում։ «Սա ատոմային դարի առաջին տարին է, և թող օգնի մեզ Աստված, եթե մենք կարծում ենք, որ կարող ենք դա գաղտնի պահել աշխարհից»[6]։ Պրոդյուսեր Միլթոն Սպերլինգը, որը նկարահանումների ժամանակ հաճախ էր վիճում Լանգի հետ, տեսարանը համարել է ծիծաղելի, քանի որ գերմանացիները չունեին միջուկային զենք[7]։
1950 թվականին NBC ընկերությունը թողարկել է համանուն շոու, որը հիմնված է Ֆորդի և Մաքբեյնի գրքի վրա և ներառում է 26 դրվագ։ Այն սկսվել է դերասան Ռեյմոնդ Էդվարդ Ջոնսոնի տված հարցով․ «Պատրա՞ստ եք արդյոք հանուն Միացյալ Նահանգների վտանգավոր առաքելություն ձեռնարկել՝ նախապես իմանալով, որ կենդանի չեք վերադառնա»[8]։
Սցենարիստներից մեկը՝ գրող Ռինգոլդ Ուիլմեր Լարդները (այսպես կոչված «Հոլիվուդյան տասնյակից»), ներքաշվել է հանուն իշխանության Ջոն Էդգար Հուվերի և ԿՀՎ մինչև մղված պայքարի մեջ։ Նա ձերբակալվել է և ներառվել սև ցուցակում Կարմիր վտանգի ընթացքում[9]։
|