Թիմուր Ռոդրիգես | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Պենզայի Վ. Բելինսկու անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | կատակերգու, հեռուստահաղորդավար, դիջեյ, երգիչ, դերասան, հաղորդավար, շոումեն և ՈՒՀԱ-ի խաղացող |
Կայք | trodriguez.ru |
Timur Rodrigez Վիքիպահեստում |
Թիմուր Քերիմով (ավելի հայտնի Ռոդրիգես Թիմուր բեմական անունով, 1979 թվական հոկտեմբերի 14 Պենզա)–ռուս շոումեն, երգիչ, հաղորդավար, դերասան։ Մասնակից է ՈւՀԱ, Comedy Club, Մեկը մեկի, Սառցադաշտային ժամանակաշրջան և մի շարք այլ հեռուստատեսային նախագծերին։
Ծնվել է Պենզայում, տիկնիկային թատրոնի դերասանի ընտանիքում, ադրբեջանցի Միքայել Կերեմովի և հրեա Զլաթա Եֆիմովնա Լեվինոյ՝ թարգմանիչներ, գերմաներեն և անգլերեն լեզվի ուսուցիչներ։ Ավարտել է Պենզայի թիվ 67 միջնակարգ դպրոցը[2]։
2001 թվականին ավարտել է Վ.Գ.Բելինսկու անվան Պենզայի պետական մանկավարժական համալսարանը , օտար լեզուների ֆակուլտետ, ֆրանսերեն-անգլերեն բաժին ըստ մասնագիտության «ֆրանսերենի և անգլերենի ուսուցիչ»
Հեռուստատեսային ճանապարհը նա սկսել է մասնակցելով «MTV Россия» հեռուստաընկերության կողմից անցկացված «Стань VJ MTV» մրցույթին, որտող նա հաղթանակ տարավ։ Որից հետո Թիմուրը դարձավ հեռուստաընկերություններից մեկի հաղորդավար և «Хит FM» ռադիոկայանի դիդջեյ՝ իր պաշտոնական ձայնով։ Լայնորեն հայտնի դարձավ Comedy Club (2005—2008) շոուին մասնակցելով։ 2009 թվականին լույս տեսավ իր առաջին երգը «Լսիր քո մարմնին» վերնագրով, դրա հետքերով նա Անի Լորակի հետ համատեղ ձայնագրեց «Տարվածություն» երգը, իսկ աշնանը տեսահոլովակը։ Արտիստները բացեցին Муз-ТВ 2010 թվականի մրցանակը և առաջադրվեցին «Տարվա դուետ» կատեգորիայում։
Երգի հետ միասին նա շարունակեց իր ճանապարհը դեպի հեռուստատեսություն, նա դարձավ ՏՆՏ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պարերը առանց կանոնների» և «Բեշենլ Դյեոգրաֆիկ» ծրագրերի հաղորդավարը։ 2010 թվականին նա թողարկեց «Քո մասին» սինգլը, որը ստացավ «Ոսկե գրամոֆոնը»՝ Ռուսական ռադիո Ուկրաինայի կողմից։
2011 թվականին լույս է ընծայվել «Out in Space» երգը։ Հետո թողարկվեցին «Ավելի լավ չի լինի», «Welcome to the night», «Ես հավատում եմ քո սիրուն» և «Heroes» երգերը, որոնք տեղ գտան «Քո մասին» դեբյուտային ալբոմում, որի շնորհանդեսը նշանավորվեց «Իզվեստիա» սրահում կայացած մենահամերգով։
Հնչյունավորեց մուլտֆիլմեր, որոնց մեջ էին «Angry Birds մուլտֆիլմ», «Քնի պահապանները», «Շարժիր լաստերով», «Տուրբո»։
2013 թվականի գարնանը Ռոդրիգեսը մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաալիքի կողմից կազմակեպված «Մեկը մեկին» երաժշտական շոուին, որտող նա ներկայացել է Մայքլ Ջեքսոնի, Ջեյմս Բրաունի, Ռեյ Չարլզի, Միք Ջագերի, Լյուդմիլա Գուրչենկոյի և մյուսների կերպարներով։ Ավարտելով նախագիծը նա դարձավ «Հասցնել մինչև կեսգիշեր» ժամանցային նախագծի հաղորդավարը Ալեքսեյ Չումակովի հետ միասին՝ Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաալիքում;
2015 թվականին թողարկեց իր «Նոր աշխարհ» մինի ալբոմը, ամբողջ նյութը գրել է Թիմուրը։
Ռոդրիգեսը դարձավ առաջին փոփ արտիստը, ով ստացել է իրավունք անցկացնել իր մենահամերգը Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի պատերի ներսում։ Ինչպես նաև նախագծի շրջանակներում ներկայացվեց սցենարիստ Թիմուր Ռոդրիգեսի «Նոր աշխարհ» կարճամետրաժ ֆիլմը, որում գլխավոր դերերը խաղացին Սվետլանա Խոդչենկովան և Կոնստանտին Խաբենսկին[5].։ Խաբենսկիի հետ միասին Ռոդրիգեսը համատեղում է աշխատանքը բարեգործական «Մաուգլիի սերունդները» ներկայացման մեջ[6]. ։
2017 թվականին թողարկեց «Անխոհեմ», «Թամարա» և «Քո հետքերով» տեսահոլովոկը։
Մասնակցել է «Գալչոնոկ» ֆոնդի կողմից ներկայացվող «Մարդիկ և թռչյունները» բարեգործական ներկայացմանը, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24–ին «Ազգերի թատրոն»–ում[7]։
2019 թվականի փետրվարից սկսած եղել է «Մեկը մեկի» նախագծի «ազգային» եթերաշրջանի ժյուրին, որը ցուցադրվել է Ռոսիա 1 հեռուստաալիքով, իսկ 2020 թվականի մարտից սկսված «Դիմակ» երաժշտական շոուի ժյուրի, որը կազմակեպել է ՆՏՎ հեռուստատեսությունը[8].։
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2009 | «Տարվածություն» (feat. Անի Լորակ) | Պավել Խուդյակով | «Քո մասին» |
2010 | «Քո մասին» | ||
2011 | «Out in Space» | ||
«Ավելի լավ չի լինի» | Սերգեյ Տկաչենկո | ||
2012 | «Welcome to the Night» | ||
«Jump» (feat. DJ Smash) | Պավել Խուդյակով | TBA | |
«Ես հավատում եմ քո սիրուն» | Սերգեյ Տկաչենկո | «Քո մասին» | |
2013 | «Heroes» | ||
Երաժշտության մեջ 2014 թ | style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Առանց ալբոմ | ||
«Հիշողության բեկորներ» | «Նոր աշխարհ» | ||
style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ | |||
«Մայրիկ» / «Show Me» | OST Մայրիկներ 3 | ||
Երաժշտության մեջ 2015 թ | «Կանգնեք» | Ալեքսանդր Իգուդին | «Նոր աշխարհ» |
Երաժշտության մեջ 2017 թ | «Անխոհեմ»[21] | style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ | |
«Թամարա»[22] | style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ | ||
«Քո հետևից»[23] | style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | առանց ալբոմ |