Թոմաս Ռոգնե նորվ.՝ Thomas Rogne | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Թոմաս Պոկ Ռոգնե[1] | ||||||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1990[2][3] (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բերում, Ակերսհուս, Նորվեգիա | ||||||||||||||
Հասակ | 190 սմ | ||||||||||||||
Քաշ | 86 կգ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Գյոտեբորգ | ||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թոմաս Ռոգնե (նորվ.՝ Thomas Rogne, հունիսի 29, 1990[2][3], Բերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։
Ֆուտբոլիստի կարիերան Ռոգնեն սկսել է «Ստաբեկ» նորվեգական ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականի վերջում իսպանական Լա Մանգայում ընթացող մինչմրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած ռուսական «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Թոմասը ծանր վնասվածք է ստանում (ծնկի կապանների խզում)[4]։ Խաղադաշտ ֆուտբոլիստը ունակ է լինում վերադառնալ միայն մեկ տարի անց։ Այդ ժամանակ կայանում են Ռոգնեի կարիերայի առաջին եվրոգավաթային հանդիպումները. Թոմասը «Ստաբեկի» կազմում մասնակցում է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացող դանիական «Կոպենհագենի»[4] և իսպանական «Վալենսիայի» դեմ խաղերին[5][6]։
2010 թվականի հունվարի 20-ին Ռոգնեն երեք ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում գլազգոյի «Սելտիկի» հետ[7][8]։
«Կելտերի» նախկին ֆուտբոլիստ Վիդար Ռիսետը շոտլանդական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ բնութագրում է «սպիտակականաչների» նորեկին, որպես «Նորվեգիայի վերջին տաս տարիների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ»[9]։ «Կելտերի» գլխավոր մարզիչ Տոնի Մուբրեյը հայտարարում է, որ «նորվեգացին ունի մեծ ապագա» և նա որպես ակումբի մարզիչ «թիմի պաշտպանության մեջ իր հույսը դնում է հենց Ռոգնեի վրա»[10][11]։
Անձամբ Ռոգնեն, որպես թիմի նորեկ իր շնորհանդեսի ժամանակ ասել է.
Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին է «Սելտիկը»։ Կատարվել է իմ երազանքը, որը վերաբերվում է հայտնի ակումբ տեղափոխվելուն։ Ցանկանում եմ հանդես գալ թիմի հիմնական կազմում, այնպես որ հիմնական կազմում ինչքան հնարավոր է շուտ հաստատվելու համար կանեմ այն՝ ինչը իմ ուժերի սահմանում եմ[12][13]։ |
Ռոգնեն վերցնում է «25» համարի մարզաշապիկը, որի ներքո մինչև իր գալը հանդես են եկել Սելտիկի այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Սյունսուկե Նակամուրան և Լյուբոմիր Մորավչիկը[14][15]։
2010 թվականի փետրվարի 10-ին Թոմասը «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղում փոխարինելով Գլեն Լովենսին՝ կատարում է իր նորամուտը «սպիտակականաչների» կազմում։ Փետրվարի 20-ին Ռոգնեն առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ ակումբի հիմնական կազմի հետ։ Այդ օրը կելտերը պետք է պայքար մղեին «Դանդի Յունայթեդի» հետ[5][16]։ Խաղից անմիջապես հետ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Թոնի Մոուբրեյը հարցազրույցի ժամանակ գնահատում է երիտասարդ նորվեգացու խաղային ներուժը[17]։ Փետրվարի 28-ին «Ռեյնջերսի» դեմ խաղում Թոմասը վնասվածք է ստանում[18][19]։ Երկու ամիս անց նորվեգացին վերականգնվում է և արդեն ապրիլի 25-ին հայտավորվում է թիմի հիմանական կազմում կրկին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղին մասնակցելու նպատակով[20][21]։ Վնասվածքի կրկնման պատճառով այդ հանդիպման դեռևս 34-րդ րոպեին նորվեգացին փոխարինվում է[22][23]։ 2010-2011 մրցաշրջանում Ռոգնեն կրկին վերադառնում է թիմ։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած «Աբերդինի» դեմ խաղում Թոմասը վերջին հույսի խախտում կատարելու պատճառով հեռացվում է խաղադաշտից[24][25]։ Դեկտեմբերի 21-ին Ռոգնեն գրավելով «Կիլմարնոկի» դարպասը՝ հեղինակում է իր առաջին գնդակը «Սելտիկի» կազմում[26][27]։
2009 թվականին Թոմասը Նորվեգիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում անցկանցում է երեք հանդիպում[6]։ Ներկա պահին Ռոգնեն հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից մեկը[7][28]։ 2012 թվականի փետրվարին պաշտպանը իր ֆուտբոլային կարիերայում առաջին անգամ հրավիրվում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցություն ունենալու նպատակով[29]։ Այդ խաղում Ռոգնեն կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցում է ամբողջ հանդիպմանը[30]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ռոգնե» հոդվածին։ |
|