- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)
Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարան (նորվ.՝ Museet for samtidskunst), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ 2003 թվականից ընդգրկված է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանի վարչական կազմում։
Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին, բացվել է 1990 թվականին՝ որպես Նորվեգիայի ազգային պատկերասրահից ստացված 1945 թվականից հետո ստեղծված արվեստի գործերի թանգարան։ 1992 թվականին Ազգային տուրիզմի ցուցահանդեսներն առանձնացվել են թանգարանից որպես ինքնուրույն գործող կենտրոն։ Թանգարանի շենքը, որը նախկինում եղել է Նորվեգիայի կենտրոնական բանկի շենք, նախագծել է Ինգվար Յորթը։ Թանգարանի նախկին տնօրեններն են եղել Յան Բրոքմանը (1988-1996), Բյարնե Բոյմը (1996-2003)[3]։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|