Ժերմեն Ռիշիե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրանս[4] |
Մահացել է | հուլիսի 31, 1959[5][6][7][…] (56 տարեկան) կամ հուլիսի 21, 1959[8][2] (56 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոնպելիե[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Շվեյցարիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | L'Échiquier, grand? |
Մասնագիտություն | քանդակագործ, դիզայներ, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Otto Bänninger? |
Պարգևներ և մրցանակներ | |
Germaine Richier Վիքիպահեստում |
Ժերմեն Ռիշիե (ֆր.՝ Germaine Richier, սեպտեմբերի 16, 1902[1][2][3][…], Գրանս[4] - հուլիսի 31, 1959[5][6][7][…] կամ հուլիսի 21, 1959[8][2], Մոնպելիե[4]), ֆրանսիացի քանդակագործ և գծանկարիչ։
Ժերմեն Ռիշիեն սովորել է Մոնպելիեի գեղարվեստի դպրոցում, 1926-1929 թվականներին` Մոնպառնասի Գրանդ Շոմեր ակադեմիայում (Էմիլ Անտուան Բուրդելի ղեկավարությամբ, մինչև 1929 թվականը աշխատել է նրա ստուդիայում)։ Այստեղ ծանոթացել է Ալբերտո Ջակոմետիի հետ, բայց չի ընդունել նրա կողմնորոշումները։ Ռիշիեի համար ուղեցույց են դառնում Օգյուստ Ռոդենն ու Բուրդելը։ Ռիշիեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, Փարիզում` Մաքս Կագանովիչի պատկերասրահում։ 1939 թվականին Ռիշիեի աշխատանքները մյուսների հետ միասին ներկայացվել են Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի ֆրանսիական տաղավարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Պրովանսում և Շվեյցարիայում։ 1943 թվականին Բազելում կայացել է Ռիշիեի, Ֆրից Վոտռուբայի և Մարինո Մարինիի համատեղ ցուցահանդեսը։ 1946 թվականին վերադարձել է Փարիզ[9]։
1945 թվականից հետո հեռացել է գեղապատկերային քանդակագործությունից դեպի պատկերի խորը արտահայտչական խեղաթյուրում, դիցաբանական ֆանտաստիկա։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի քանդակներից է «Քրիստոսը» (1950), հանրահայտ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Toute Grace) Ասսիում (Վերին Սավոյ), որտեղ աշխատել են ժամանակի բազմաթիվ ականավոր նկարիչներ և քանդակագործներ (Ժորժ Բրաքը, Պիեռ Բոնարը, Ֆերնան Լեժեն, Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Մարկ Շագալը և ուրիշներ)։
Ներկայացվել է Կասելի documenta 2-րդ և 3-րդ ցուցահանդեսում։ 1997 թվականին Բեռլինի գեղարվեստի ակադեմիան կազմակերպել է Ռիշիեի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։
Ռիշիեի աշակերտներից է Սեզար Բալդաչինին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեն Ռիշիե» հոդվածին։ |
|