Գյուղ | ||
---|---|---|
Իծաքար | ||
Իծաքարը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ | |
ԲԾՄ | 1150 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 303 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | իծաքարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Իծաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը Երևանից կազմում է 213 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 80 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 14 կմ։
Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ[1]։
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 18 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Իծաքարի մշտական բնակչությունը կազմել է 292, առկա բնակչությունը՝ 281 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 125 | 344 | 406 | 516 | 384 | 380 | 292[2] | 303 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ։
|