Իվ Ֆարժ (ֆր.՝ Yves Farge, օգոստոսի 19, 1899(1899-08-19)[1][2], Սալոն դե Պրովանս - մարտի 30, 1953(1953-03-30)[1] կամ մարտի 31, 1953(1953-03-31)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանսիացի հասարակական և քաղաքական գործիչ, Խաղաղության կողմնակիցների ֆրանսիական և միջազգային շարժման ղեկավարներից, հրապարակագիր, գրող, նկարիչ։
Ֆրանսիայի գերմանաֆաշիստական օկուպացիայի (1940 - 1944 թթ.) ժամանակ դիմադրության շարժման ակտիվ մասնակից, ֆրանտիրյորների ղեկավարներից։ 1944 թ.-ին նշանակվել է Հանրապետության ընդհատակյա կոմիսար՝ Ռոն-Ալպեր օկրուգում։ 1946 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին Ֆարժը մատակարարման մինիստր էր։ 1948 թվականին դարձել է Խաղաղության պաշտպանության ֆրանսիական շարժման կազմակերպիչներից։ Եղել է Ֆրանսիայի խաղաղության ազգայի խորհրդի (հիմնադրված 1950 թ.) նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի ու նրա Բյուրոյի (հիմնադրման օրից, 1950 թ.) անդամ։ Ստացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1952 թ.)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ http://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article5511
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 620)։
|