Իվան Ակիմով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22 (հունիսի 2), 1755 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 15 (27), 1814 (58 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773) և Accademia di Belle Arti di Bologna? |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Ivan Akimov Վիքիպահեստում |
Իվան Ակիմով (ռուս.՝ Ива́н Аки́мович Аки́мов, մայիսի 22 (հունիսի 2), 1755, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 15 (27), 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, մանկավարժ։ Հեղինակ է պատմական, առասպելական, կրոնական թեմաներով նկարների։
Ծնվել է սենատի տպագրատան գրաշար Ա. Ֆ. Ակիմովի ընտանիքում։ Սովորել է Կայսերական գեղարվեստի ակադեմիայում՝ Գավրիիլ Կոզլովի և Անտոն Լոսենկոյի մոտ։ «Մեծ իշխան Իզյասլավ Մստիսլավովիչ՝ մարտի դաշտում վիրավոր» (1772) նկարի համար պարգևատրվել է արծաթե փոքր մեդալով։ «Մեծ իշխան Սվյատոսլավի համբույրը մորն ու երեխաներին Կիևից Դունայ վերադառնալու ժամանակ» (1773) կտավը ստեղծված էր կլասիցիզմի հիմնարար կանոններով, որի համար արժանացել է ոսկե մեծ մեդալի և Իտալիա ուղևորության։ 1773-1779 թվականներին ապրել է Բոլոնիայում և Հռոմում, որտեղ սովորել է ֆրանսիական ակադեմիայում՝ կատարելագործվելով մերկ բնություն նկարելուն և արտանկարելով հին վարպետների ստեղծագործությունները։ Եղել է Ֆլորենցիայում և Վենետիկում։
1777 թվականին նկարում է անտիկ առասպելների սյուժեներով՝ «Նարցիս», «Դիդոնե և Էնեաս՝ քարանձավում փոթորկից պատսպարված», «Ֆավն, այծերի հետ զվարճանալիս»։ Արտասահմանում գտնվելու տարիների համար որակավորման հաշվետվություն է ներկայացնում «Պրոմեթևսը Միներվայի հրամանով արձան է պատրաստում» (1775) նկարը։
1779 թվականից սկսում է դասավանդել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատմական գեղանկարչություն դասարանում։ 1782 թվականին «Հերկուլեսի ինքնահրկիզումը իր ընկերոջ՝ Ֆիլոկտետեսի ներկայությամբ» աշխատանքի համար ստանում է ակադեմիկոսի կոչում[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ակիմով» հոդվածին։ |
|