Իվան Տիշով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Viškovci, Osijek-Baranja, Խորվաթիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1928[2][3][4] (58 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և վիզուալ արտիստ |
Թեմաներ | յուղաներկ, Կերպարվեստ[5] և գեղանկարչություն[5] |
Ներշնչվել է | Վլախո Բուկովաց |
Ivan Tišov Վիքիպահեստում |
Իվան Տիշով (խորվ.՝ Ivan Tišov, փետրվարի 8, 1870[1][2][3][…], Viškovci, Osijek-Baranja, Խորվաթիա - սեպտեմբերի 20, 1928[2][3][4], Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), խորվաթ նկարիչ, գրաֆիկ, Վիեննական սեցեսսիոնիզմ շարժման ներկայացուցիչ։
Իվան Տիշովը ծնվել է 1870 թվականի փետրվարի 8-ին Վիշկովցիում։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում, որը գտնվում է ներկայիս Խորվաթիայի հյուսիս-արևելքում, իսկ այն ժամանակ մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում։ Այնուհետև գեղանկարչություն է սովորել Զագրեբի և Վիեննայի գեղարվեստի դպրոցներում, ինչպես նաև Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1895 թվականից Իվան Տիշովը դասավանդել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում և մինչև իր մահն այնտեղ զբաղեցրել պրոֆեսորի պաշտոն[6]։ Նրա հայտնի աշակերտներից է եղել Մարինո Տարտալյան։
1913-1914 թվականներին նա վերապատրաստվել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Կյանքի օրոք նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Զագրեբում, Վիեննայում և Բուդապեշտում։
Դեռևս Վիեննայում սովորելու տարիներին Իվան Տիշովը այլաբանական բնույթով մոնումենտալ չորս որմնանկար է ստեղծել Զագրեբի Ոսկե սրահի համար՝ Ավանդույթներ, Աստվածաբանություն, Արվեստ և Գիտություն։ Արվեստ որմնանկարը, որ պատկերում է երաժշտությունը, Բուդապեշտում կայացած Հազարամյակի ցուցահանդեսին արժանացել է բրոնզե մեդալի։
Իվան Տիշովն իր ստեղծագործությունները նկարել է մոդեռն ոճով։ Նա բազմաթիվ դիմանկարների հեղինակ է, այդ թվում՝ ինքնադիմանկարների։ Ստեղծել է նաև բնապատկերներ՝ հիմնականում ներկայացնելով հարազատ Սլավոնիայի բնությունը։ Դրանք նրա լավագույն ստեղծագործություններից են։ Ավելի ուշ շրջանում նկարիչն ընտրել է բանահյուսական ու դիցաբանական թեմաներ, զբաղվել է նաև եկեղեցական գեղանկարչությամբ (Բելովար, Կրիժևցի)[7]։ Կաթոլիկ եկեղեցիների համար նկարել է խորանային կտավներ, իսկ ուղղափառ ու հունակաթոլիկ եկեղեցիների համար՝ սրբապատկերներ։ Իվան Տիշովի վրձնին են պատկանում Զագրեբի համալսարանական գրադարանի և Զագրեբի քաղաքային թատրոնի որմնանկարները։
Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել 1988 և 2005 թվականներին Օսյեկի գեղարվեստական թանգարանում։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տիշով» հոդվածին։ |
|