Գյուղ | |||
---|---|---|---|
Իրինդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Թալինի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1900 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼712 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0529 | ||
| |||
Իրինդ (այլ անվանումներ՝ Ըռինդ, Իրինտ, Ռունդ[2]), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք[2]։
Գյուղը երեք կողմից շրջապատված է ոչ բարձր բլուրներով, իսկ հարավում հարթավայր է[2]։
Իրինդի նախնիները գաղթել են Մուշի և Սասունի գյուղերից։ Իրինդի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ և ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։ Գյուղը արդյունաբերություն չունի[5]։
Գյուղում է գտնվում VII դարի բազմաբսիդ հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցին, որի վերակառուցումն ավարտվել է 2017 թվալանին ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինդ» հոդվածին։ |
|