Լաթիֆե Թեքին (թուրքերեն՝ Latife Tekin, 1957[1], Կեսարիա, Թուրքիա), թուրք գրող։
Ծնվել է ոչ մեծ գյուղական բնակավայրում, որը գտնվում էր Կայսերի քաղաքի մոտ։ Դպրոց հաճախել է միայն 9 տարեկանում, այն բանից հետո, երբ նրա ընտանիքը 1966 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ 1974 թվականին՝ կանանց դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է Հեռախոսային կապի վարչությունում։ Անդամակցել է Թուրքիայի պրոգրեսիվ կանանց միությանը և Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը[3]։
Իր գրական կարիերան սկսել է 1983 թվականին, երբ հրատարակել է իր «Իմ սիրելի լկտի մահը» վեպը։ Այդ վեպի ֆոլկլյոր-առասպելաբանական ֆանտաստիկան, որը մոտ էր կախարդական ռեալիզմին, գրավել էր հանրության ուշադրությունն ու քննադատությունը։
Թեքինի խոսքերով, նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նազըմ Հիքմեթը և Ահմեդ Համդի Թանփընարը[4]։
- Իմ սիրելի լկտի մահը/ Sevgili Arsız Ölüm (1983 թվական, մի քանի անգամ վերահրատարակվել է։ Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն։)
- Հեքիաթներ Բերջի Քրիստինի կեղտաջրի հորից/ Berci Kristin Çöp Masalları (1984)
- Երեկոյան դասեր/ Gece Dersleri (1986)
- Սրեր սառույցից/ Buzdan Kılıçlar (1989)
- Սիրո նշան/ Aşk İşaretleri (1995)
- Պարզվում է, որ անտառում մահ կա/ Ormanda Ölüm Yokmuş (2001)
- «Չմոռանաս» այգի/ Unutma Bahçesi (2004)
- Մուինար/ Muinar (2006)
- Репенкова Мария Михайловна Вращающиеся зеркала: постмодернизм в литературе Турции. — Издательская фирма «Восточная литература» РАН, 2010. — 240 с. — ISBN 978-5-02-036427-1
- Alatlı A. Aydın despotizmi: bir örnek, Yalçın Küçük ve Gece dersleri. Cağaloğlu, İstanbul: Kitap Dergisi Yayınları, 1986
- Küçük Y. Küfür romanlari. İstanbul: Tekin Yayınevi, 1986
- Konuk K. Indentitäten im Prozess: Literatur von Autorinnen aus und in der Türkei in deutscher, englischer und türkischer Sprache. Essen: Blaue Eule, 2001
- Özer P. Latife Tekin kitabı. Cağaloğlu, İstanbul: Everest Yayınları, 2005
- Gundogan D. An analysis of Dear shameless death by Latife Tekin: from similitude to the beyond, an alternative female subjectivity via feminine magical realism. Saarbrücken: Verlag Dr. Müller, 2010
- Atik S. Türk edebiyatında postmodernist süreç ve Latife Tekin. İstanbul: Bilge Kültür Sanat, 2012
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|