Լանա Ղողոբերիձե ლანა ღოღობერიძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1928 (96 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1953) և Թբիլիսիի պետական համալսարան (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դիվանագետ, քաղաքական գործիչ, սցենարիստ և թարգմանչուհի |
Պարգևներ | |
IMDb | ID 0324683 |
Լանա Գոգոբերիձե (վրաց.՝ ლანა ღოღობერიძე, հոկտեմբերի 13, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի կինոռեժիսոր, քաղաքական գործիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)։
1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1953 թվականին՝ Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոց)։
Կինոռեժիսուրա է դասավանդում Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում։ 1957 թվականից Վրացֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր է։
Գոգոբերիձեի արկածային և վավերագրական ֆիլմերն արժանացել են տարբեր միջազգային մրցանակների։ Նրա «Ցերեկը երկար է քան գիշերը» («Երկար գիշերվա օրը») ֆիլմը 1984 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[3]։ Նույն թվականին Գոգոբերիձեն եղել է Բեռլինի 34-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[4]։
1992-1995 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին եղել է Վրաստանի դեսպանը Ֆրանսիայում։
1958 թվականին ամուսնացել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլու հետ։
Ունի երկու դուստր[5]։
|