Գյուղ | ||
---|---|---|
Լանջանիստ | ||
Երկիր | Հայաստան | |
Երկրամաս | Արարատի | |
Համայնք | Ուրցաձոր (համայնք) | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 34,82 կմ² | |
ԲԾՄ | 1815 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼190 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լանջանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում։ Գտնվում է մարզկենտրոնից 43 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախնիները եկել են Պարսկահայաստան նահանգի Ղարադաղի գյուղերից։ Նախկինում ունեցել է Գադիլի, Խդըրլի, Կադիլի, Կատրլու, Ղադրլու անվանումները։ 1968 թվականի հուլիսի 3-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը գյուղը անվանափոխել է «Լանջանիստ»։ Եղել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղից հյուսիս գտնվում է հին ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը գտնվում է Կատարասարի լեռների լանջին՝ բարձրադիր վայրում, ունի առողջարար կլիմա։ Տեղադրված է ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա։
Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք կա 9-13-րդ դդ. գյուղատեղի, 7 կմ հյուսիս՝ «Երանոս» (9-16-րդ դդ.), 1 կմ հյուսիս՝ «Հին գյուղատեղ» (13-19-րդ դդ.), 7 կմ հյուսիս-արևելք՝ Ներքին Արմիկ (10-15-րդ դդ.), 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Սպիտակ վանք» (13-17-րդ դդ.) գյուղատեղիներ։ «Սպիտակվանք» գյուղատեղիում կա համանուն եկեղեցի (1301), «Ներքին Արմիկ» գյուղատեղիում Արմիկի Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրը (13-14-րդ դդ.), «Հին գյուղատեղ» գյուղատեղիում՝ Սուրբ Աստվածածին մատուռը (17-19-րդ դդ.)։
Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ 15-ից 18 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լանջանիստի մշտական բնակչությունը կազմել է 190, առկա բնակչությունը՝ 176 մարդ[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղն ունի առկա 115 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1489 հա։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 1300 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանջանիստ» հոդվածին։ |
|