Լանջառ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջառ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լանջառ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան
Հիմնադրված է1873 թ.
Մակերես17,67 կմ²
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն214 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լանջառ (Հայաստան)##
Լանջառ (Հայաստան)
Լանջառ (Արարատի մարզ)##
Լանջառ (Արարատի մարզ)

Լանջառ (նախկին անվանումը՝ Բիրալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1800 մ։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։

Նախկինում Բիրալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լանջառ 1968 թ. հուլիսի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լանջառի մշտական բնակչությունը կազմել է 204, առկա բնակչությունը՝ 198 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թթ., մի մասը` Մարտունու շրջանի Երանոս և այլ գյուղերից 1940-50-ական թթ.[2]։ Լանջառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի Բնակչություն
1873 404 մարդ [4]
1897 677 մարդ [4]
1926 202 մարդ [4]
1939 421 մարդ [4]
1959 215 մարդ [4]
1970 264 մարդ [4]
1979 246 մարդ [4]
1989 213 մարդ [5]
2001 240 մարդ [4]
2011 204 մարդ [6]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 688. — 4696 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)