Լեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ

Լեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ
անգլ.՝ Lady Anne Clifford
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1590(1590-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրSkipton
Մահացել էմարտի 22, 1676(1676-03-22)[2][3][4] (86 տարեկան)
Մահվան վայրBrougham Castle, Brougham, Eden, Կումբրիա, Անգլիա
ԳերեզմանSt Lawrence's Church, Appleby
Քաղաքացիություն Անգլիա
ԵրկերCountess Pillar?, Սքիփթոն ամրոց, Brough Castle?, Appleby Castle?, Brougham Castle?, Պենդրագոն ամրոց և Ninekirks?
Մասնագիտությունօրագրի հեղինակ, ճարտարապետ, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինRichard Sackville, 3rd Earl of Dorset?[5] և Philip Herbert, 4th Earl of Pembroke?[5]
Ծնողներհայր՝ George Clifford, 3rd Earl of Cumberland?[6][5], մայր՝ Margaret Clifford, Countess of Cumberland?[6][5]
Զբաղեցրած պաշտոններSheriff of Westmorland?
ԵրեխաներMargaret Sackville?[6], Thomas Sackville, Lord Buckhurst?[6] և Lady Isabella Sackville?[6]
 Lady Anne Clifford Վիքիպահեստում
«The Great Picture» վերնագրով եռապատկերը, որը 8 ֆուտ 5 ինչ բարձրություն ու 16 ֆուտ 2 ինչ լայնություն ունի։ Պատվիրվել է 1646 թվականին Էնն Քլիֆորդի կողմից նկարիչ Յան վան Բելկամպին (1610-1653)։ Նախկինում գտնվել է Էփլբի ամրոցում, իսկ այժմ՝ Քամբրիայի Քենդալ քաղաքի Abbot Hall պատկերասրահում։ Ձախ մասում պատկերված է Էննը պատանեկան հասակում, աջ մասում՝ որպես հասուն կին։ Կենտրոնական հատվածում իր ծնողներն են ու վաղամեռիկ եղբայրները[7]

Լեդի Էնն Քլիֆորդ, Դորսեթի, Պեմբրոքի ու Մոնտգոմերիի կոմսուհի, իր իրավունքով (լատին․՝ Suo jure)՝ 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ (հունվարի 30, 1590(1590-01-30)[1][2][3][…], Skipton - մարտի 22, 1676(1676-03-22)[2][3][4], Brougham Castle, Brougham, Eden, Կումբրիա, Անգլիա)[8], անգլիացի ազնվականուհի։ 1605 թվականին հոր կամքով ժառանգել է վերջինիս հնամենի բարոնությունը և իր իրավունքով դարձել 14-րդ բարոնուհի Քլիֆորդը։ Եղել է գրականության հովանավոր և զբաղեցրել Ուեստմորլենդի բարձր շերիֆի ժառանգական պաշտոնը 1653 - 1676 թվականների ընթացքում[9]։

Ծնվել է 1590 թվականի հունվարի 30-ին Սքիփթոն ամրոցում[10] և մկրտվել փետրվարի 22-ին Սքիփթոն քաղաքի սուրբ Երրորդության եկեղեցում։ Քամբերլենդի 3-րդ կոմս Ջորջ Քլիֆորդի (1558–1605) և վերջինիս կնոջ՝ լեդի Մարգարեթ Ռասսելի միակ և կենդանի մնացած ժառանգորդն էր։ Մանկության ուսուցիչը բանաստեղծ Սեմյուել Դանիելն էր[9][11]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1605 թվականի հոկտեմբերի 30-ին իր հոր մահից հետո ժառանգել է Քլիֆորդի բարոնությունը, բայց հոր կոմսությունն անցել է ընտանիքի արու ժառանգին, ավելի կոնկրետ՝ հոր կրտսեր եղբորը՝ Քամբերլենդի 4-րդ կոմս Ֆրենսիս Քլիֆորդին (1559-1641)։ Հայրը Էննին կտակել էր £15,000 գումար։ Երիտասարդության տարիներին նա երկար ու բարդ իրավական պայքար է մղել ընտնեկան կալվածքները հետ ստանալու համար[12], որոնք շնորհվել էին Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի (1307-1327) կողմից պրիմոգենիտուրայի (առաջնածնության) հիման վրա, իրեն կտակված £15,000 գումարի փոխարեն։ Նրա գլխավոր փաստարկն այն էր, որ այդ ժամանակ ինքը եղել է 15 տարեկան։ Միայն 1643 թվականին 4-րդ կոմսի միակ որդու՝ Քամբերլենդի 5-րդ կոմս Հենրի Քլիֆորդի անզավակ մահից հետո է Էննը կարողացել վերստանալ ընտանեկան կալվածքները, թեև իրականում դրանց տիրացել է 1649 թվականին[13]։

Էննի ծնողների ամուսնությունը դառնացել է նրանց երկու ավագ որդիների վաղաժամ մահերով (մինչև 5 տարեկան) և նրա ծնողներն իր մանակության մեծ մասում ապրում էին առանձին։ Հայրն Եղիսաբեթ I-ի արքունիում կարևոր պաշտոն էր զբաղեցնում, մինչդեռ մայրը ճանաչում չուներ։ Քանի որ ծնողներն անջատ էին ապրում, ընտանիքում մայրը ձեռք է բերել մայրիշխանություն[14]։ Էննը մեծացել է ամբողջապես կանացի միջավայրում և գերազանց կրթություն ստացել բանաստեղծ Սեմյուել Դանիելից։ Երեխա ժամանակ եղել է Եղիսաբեթ թագուհու սիրելին ու դիմակներով պարել Հակոբ Ա-ի կնոջ՝ Աննա Դանիացու հետ։

Ամուսնություն և զավակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Էննը երկու անգամ է ամուսնացել։

  • Առաջին անգամ ամուսնացել է 1609 թվականի փետրվարի 27-ին Դորսեթի 3-րդ կոմս Ռիչարդ Սեքվիլի հետ (մահացել է 1624 թվականին), որը կազմակերպել էր Սեքվիլի պապիկը[15], որն էլ ամուսնության բանակցություններում առաջ է անցել Էքզեթերի կոմսի ժառանգից[16]։ Առաջին ամուսնությունից ունեցել է հինգ երեխա՝ երեք որդի, որոնք բոլորը մահացել են մինչև չափահաս դառնալը և երկու դուստր ու համաժառանգորդուհիներ․
    • Լեդի Մարգարեթ Սեքվիլ (1614-1676), ավագ դուստրը և Թանեթի 2-րդ կոմս Ջոն Թուֆթոնի (1609-1664) կինը, որից ունեցել է տասնմեկ երեխա ու «Բարոն դե Քլիֆորդ» տիտղոսն անցել է նրանց ընտանիքին։
    • Լեդի Իզաբելա Սեքվիլ (1622-1661), կրտսեր դուստրն ու Նորթհեմփթոնի 3-րդ կոմս Ջեյմս Քոմփթոնի (1622–1681) կինը, որի երեխաները մահացել են առանց ժառանգների ու Քլիֆորդների մայրական ժառանգության իր բաժինն անցել է քրոջ ընտանիքին՝ Թանեթի կոմսերին։
  • Երկրորդ անգամ ամուսնացել է 1630 թվականին Փեմբրոքի 4-րդ և Մոնտգոմերիի 1-ին կոմս Ֆիլիպ Հերբերտի (1584-1650) հետ, որպես վերջինիս երկրորդ կին, քանի որ նրա առաջին կին Լեդի Սյուզան դե Վերը մահացել էր մեկ տարի առաջ։

Երկու ամուսնություններն էլ դժվար են եղել․ ժամանակակիցները հաղորդում են լեդի Էննի անզիջում անհատականության մասին[17]։ Նրա առաջին ամուսինն արքունիքում կարևոր անձ էր և ընտանիքում դժվարություններ էր ստեղծում իր շռայլության ու անհավատարմության պատճառով։ Ամուսնուն հակադրվելով լեդի Էննը խախտում էր ամուսնուն ենթարկվելու ընդունված նորմը[18]։ Երկրորդ ամուսնու հետ կոնֆլիկտի առանցքում լեդի Էննի՝ իր կրտսեր դստերը ինքնուրույն ամուսին ընտրելու թույլտվության որոշումն էր։

Արվեստների հովանավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին հրատարակված Քլիֆորդի օրագրերի առաջին էջը

Գրականության կարևոր հովանավոր էր և ինչպես նշում էր Ջոն Դոնը, կարող էր «քննարկել ամեն ինչ, սկսած նախախնամությունից մինչև մետաքս»։ Յան վան Բելկամպը պատկերել է լեդի Էննին մի հսկա եռապատկերում, որը տիկինն ինքն էր նախագծել։ «The Great Picture» վերնագրով նկարը պատկերում է տիկնոջ կյանքի երեք հատվածները․ 56 տարեկան հասակում (աջից), 15 տարեկան հասակում (ձախից), և նախքան իր ծնվելը՝ մոր արգանդում (կենտրոնում)։ Նկարի հետ կապված Էնն Քլիֆորդը հաշվարկել է իր բեղմնավորման ամսաթիվը՝ 1589 թվականի մայիսի 1, որն արտասովոր դեպք էր[19]։ Նկարը կարելի է տեսնել Քենդալ քաղաքի Abbot Hall պատկերասրահում։

Շինարարական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1656 թվականին Քամբրիայի Բրուեմ գյուղի մոտ իր մոր հիշտակին կառուցել է «Կոմսուհու կոթող» հուշարձանը այն վայրում, որտեղ վերջին անգամ 1616 թվականին հանդիպել էր իր մայրիկին։ Կոթողի մոտ գտնվող մի ցածրիկ քարի վրա նրանց հրաժեշտի օրը գումար էր դրվում աղքատների համար։ Սա հիշատակվում է ամեն տարի ապրիլի 2-ին։

Տարբեր վայրերում եկեղեցիներ է վերականգնել, այդ թվում՝ Հյուսիսային Անգլիայում Քլիֆորդների ընտանեկան կալվածքներում, ինչպիսիք են՝ Սքիփթոն ամրոցը Յորքշիրում, Պենդրագոն ամրոցը, Բրո, Էփլբի, և Բրուեմ ամրոցները, որոնք բոլորն էլ գտնվում էին Ուեստմորլենդում (այժմյան Քամբրիա)։

Հետագա կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայրիկի կալվածքները Ուեստմորլենդում վերստանալուց հետո (իր հորեղբոր ու զարմիկների մահերից հետո) լեդի Էննը դարձել է հարուստ հողասեփականատեր։ Տարվա մեջ տարբեր ժամանակահատվածներում ապրել է տարբեր ամրոցներում ու մահացել 86 տարեկան հասակում Բրուեմ ամրոցի այն սենյակում, որտեղ ծնվել էր իր հայրն ու մահացել իր մայրը[20]։ Մահվան պահին եղել է Դորսեթի, Պեմբրոքի ու Մոնտգոմերիի այրի կոմսուհին։ Գերեզմանն ու հուշարձանը գտնվում են Էփլբի-ին- Ուեստմորլենդ քաղաքի սուրբ Լոուրենսի եկեղեցում[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Collective Biographies of Women
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 105. — ISBN 978-1-85743-228-2
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Lundy D. R. The Peerage
  7. http://www.abbothall.org.uk/great-picture
  8. Clifford, D.H, ed. (1990). The Diaries of Lady Anne Clifford. Gloucestershire: Alan Sutton Publishing.
  9. 9,0 9,1 «Clifford, Anne» . Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885–1900.
  10. The Peerage, entry for Anne Clifford
  11. Record for Anne Clifford, Baroness Clifford on thepeerage.com
  12. http://www.thePeerage.com
  13. DeMers, p. 123.
  14. Seelig, Sharon (2006). Autobiography and Gender in Early Modern Literature: Reading Women's Lives 1600-1680. Cambridge University Press.
  15. HMC 7th Report (More Molyneux) (London, 1879), p. 668.
  16. Courtney Erin Thomas, If I lose Mine Honour I Lose Myself (Toronto, 2017), p 106.
  17. Richardson, p. 117.
  18. «The Diary of Lady Anne Clifford: A Study of Class and Gender in the Seventeenth Century». History Workshop. 19: 148–161.
  19. Snook, p. 1
  20. «Appleby Castle». Castle Explorer. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. English Heritage Lady Anne Clifford
  22. Geograph Photograph and description of Lady Anne Clifford's tomb
  • Clifford, Lady Anne. The Diaries of Lady Anne Clifford. Ed. D. J. H. Clifford. Gloucestershire: The History Press, 2009.
  • Demers, Patrica A. Women's Writing in English: Early Modern England. Toronto, University of Toronto Press, 2005.
  • Richardson, Jerusha D. Famous Ladies of the English Court. H. Stone, 1899.
  • Snook, Edith. Women, Reading, and the Cultural Politics of Early Modern England. London, Ashgate, 2005.
  • Williamson, George. Lady Anne Clifford Countess of Dorset, Pembroke and Montgomery 1590-1676: Her Life, Letters, and Work. 2nd edition, East Ardley, S.R. Publishers, 1967.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Charlton, John (1977), «The Lady Anne Clifford (1590–1676)», Ancient Monuments and Their Interpretation: Essays Presented to A. J. Taylor, Chichester: Phillimore & Co, էջեր 303–314, ISBN 0-85033-239-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ» հոդվածին։