Գյուղ | ||
---|---|---|
Լեռնագյուղ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ալեքսանդրապոլի գավառ, Ղուկասյանի շրջան և Շիրակի մարզ | |
Այլ անվանումներ | Չոռլի | |
Մակերես | 22.6 կմ² | |
ԲԾՄ | 1980 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 35[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
| ||
Լեռնագյուղ (մինչև 1946 թ.՝ Չորլի, 1946-1967 թթ.՝ Լեռնանցք), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Հողմաջուր գետի հովտում։ Վերանվանվել է Լեռնագյուղ 1967 թ. հոկտեմբերի 21-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնագյուղի մշտական բնակչությունը կազմել է 25, առկա բնակչությունը՝ 21 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Կարսի և Բասենի շրջանների գյուղերից[3]։
Լեռնագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Լեռնագյուղում պահպանվել է Սբ. Հովհաննես եկեղեցին (վերակառուցված 1866 թ.) և “Մանուկ Ավետարան” մատուռը։
|