Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնամերձ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Սահակ Միրզոյան | ||
Մակերես | 1.6 կմ² | ||
ԲԾՄ | 985 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 384[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | լեռնամերձցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1150[3] | ||
| |||
Լեռնամերձ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Այառլու, Այարլի, Այարլու անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնամերձի մշտական բնակչությունը կազմել է 384, առկա բնակչությունը՝ 367 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիսի, Սասունի և Երևանի նահանգի Սուրմալուի շրջաններից։ Լեռնամերձի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 38 | 355 | 57 | 226 | 221 | 363 | 449[5] | 405 | 384[1] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 69%, հետաշխատունակներ՝ 9%։ Գյուղն ունի 88 առկա տնտեսություն։ Ունի տարրական դպրոց, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (48 հա), կան պտղատու այգիներ (3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 23 և 16 հեկտար։ Զբաղվում են բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
|