Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ղաչաղան | ||
Մակերես | 17.18 կմ² | ||
ԲԾՄ | 1775 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1363[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լեռնավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 24 կմ հարավ-արևմուտք՝ Որդնավ գետի ձախ ափին։
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին, երբ այնտեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Բասեն և Մուշ գավառներից գաղթած հայեր։ Վերանվանվել է Լեռնավան 1946 թվականի ապրիլի 26-ին[3]
Գյուղը շրջապատված է սարերով, որի սառնորակ աղբյուրներից է գոյանում խմելու ջուրը։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնավանի մշտական բնակչությունը կազմել է 1363, առկա բնակչությունը՝ 1023 մարդ[2]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Բասենի և Մուշի շրջաններից[3]։ Լեռնավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 59 | 433[4] | 780 | 1029 | 1100 | 848 | 1321 | 1307 | 1432[6] | 1590 | 1363[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղն ունի “Ժամ” եկեղեցի (1884 թ.), Սբ. Նարեկ և “Նոր Սուրբ” ուխտատեղիներ։
Լեռնավանն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը շահագործման է հանձնվել 2001 թ.-ին և բուժկետ[7]։
|