Գյուղ | ||
---|---|---|
Լեռնուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Այլ անվանումներ | Առըխվալի | |
Մակերես | 9 կմ² | |
ԲԾՄ | 1830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 176[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Լեռնուտ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, Շիրակի լեռների հարավային փեշերին։ Վերանվանվել է Լեռնուտ 1967 թ. հոկտեմբերի 21-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնուտի մշտական բնակչությունը կազմել է 134, առկա բնակչությունը՝ 117 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Խնուսի գավառի Խաչալույս գյուղից[2]։
Լեռնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 221 | 561[4] | 592 | 299 | 374 | 186 | 175 | 113 | 298[6] | 181 | 134[3] |
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Լեռնուտում է գտնվում 19 դարի “Ժամ” եկեղեցին։
|