Լիա Բրեքնել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1964[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2019[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Worthing, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Էլիսոն Ռոզալինդ Լիա Բրեքնել (անգլ.՝ Alison Rosalind «Leah» Bracknell, հուլիսի 12, 1964[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - սեպտեմբերի 16, 2019[1], Worthing, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, պարուհի և ոսկերիչ։
Էլիսոն Ռոզալինդ Բրեքնելը ծնվել է 1964 թվականի հուլիսի 12-ին Վեսթմինսթերում (Միացյալ Թագավորություն, Անգլիա, Լոնդոն)՝ անգլիացի հեռուստատեսային ռեժիսոր Դևիդ Իեն Բրեքնելի (1932-1987) և չինա-մալազիացի դերասանուհի Լի-Եր Հվանգի ընտանիքում[3][4][5]։ Բրեքնելի ծնողները ծանոթացել են 1959 թվականին Հոնկոնգում «Սյուզի Վոնգի աշխարհը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նրա հայրը եղել է արտադրական խմբում, իսկ մայրը խաղացել է Ուենսդեյ Լուի դերում։ Բրեքնելն ու Հվանգն ամուսնացել են 1961 թվականին և ամուսնացած են եղել մինչև 1987 թվականը՝ Բրեքնելի մահը։
Բրեքնելը մեծացել է Լոնդոնում և Օքսֆորդում, ինչպես նաև մեկ տարի ապրել է Նոր Զելանդիայում և Ֆիջիում[6]։ Նա Էլիսոն անունը փոխել է Լիայով մինչ իր կարիերան սկսելը։ Բրեքնելը սովորել է Webber Douglas Academy of Dramatic Art-ում։
1976 թվականին Լիան առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ խաղալով հոր նկարահանած «The Chiffy Kids» սերիալում։ Բրեքնելին ճանաչում է բերել «Էմերդեյլ» սերիալի Զոի Թեյթի դերը, որում նկարահանվել է 1989-2005 թվականներին՝ ներառյալ երկու դեկրետային արձակուրդ[7]։ 2006 թվականին «Լավագույն խնամք» անվանակարգում ստացել է «The British Soap Awards» մրցանակը. ավելի վաղ ստացել էր նաև նույն մրցանակի «Տարվա գրավիչ տեսարան» անվանակարգը (2006) և «National Television Awards» (2002) մրցանակի «Ամենահայտնի դերասանուհի» անվանակարգը։ Ընդամենը խաղացել է 9 ֆիլմերում և սերիալներում, բայց նաև խաղացել է թատրոնում։ Բացի դերասանական կարիերայից, Բրեքնելը յոգայի որակավորված ուսուցիչ էր։ Մշակել և արտադրել է ոսկերչական իրերի սեփական գիծը[8][9]։
Բրեքնելը ամուսնացած է եղել գրող Լայլ Ուոթսոնի հետ, ումից ունեցել է երկու աղջիկ՝ Լիլի Ուոթսոնը (ծնված 1991 թվականի հուլիսին) և Մայլա Ուոթսոնը (ծնված 1995 թվականի հոկտեմբերին)։ 2017 թվականի մարտի 10-ից ամուսնացել է երկրորդ անգամ գրող Ջեզ Հյուզի հետ։ Ապրել է Ուերթինգում (Սասեքս կոմսություն)։
2016 թվականի հոկտեմբերին Լիան խոստովանել է, որ հիվանդ է վերջին՝ չորրորդ փուլի թոքի քաղցկեղով[10][11]։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Գերմանիայում Բրեքնելի բուժման համար հավաքվել է ավելի քան 50 հազար դոլար։ Բրեքնելը հրապարակայնորեն խոսել է այն մասին, թե ինչպես է նա փնտրում իր ոչ աշխատանքային և անբուժելի հիվանդության այլընտրանքային բուժման մեթոդներ։ «Cannabis and Me: Breaking the Law» բլոգում նա պատմել է, որ տանը պատրաստել է կանեփի յուղ, որը ընդունել է, որպեսզի դանդաղեցնի քաղցկեղի զարգացումը՝ ասելով, որ դա «նույնքան հեշտ է, որքան տորթ թխելը»։ 2019 թվականի հուլիսի դրությամբ նա բժիշկների կողմից իրեն հատկացված ժամկետից ապրել է 23 ամսով ավելի[12]։ 2019 թվականի օգոստոսին Բրեքնելը հայտարարել է, որ գտնվում է իմունոթերապիայի կլինիկական ստուգման մեջ։ Նա մահացել է 2019 թվականի սեպտեմբերին 55 տարեկան հասակում, ինչի մասին հայտարարվել է հոկտեմբերի 16-ին։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989-2005 | ս | Էմերդեյլ | Emmerdale | Զոի Թեյթ |
2007 | ս | Դատավոր Ջոն Դիդ | Judge John Deed | Բժիշկ Մերի Մուն |
2007-2011 | ս | Բժիշկներ | Doctors | Ջենիֆեր Բրայանթ / Ստելլա Դեվիդս / Ամանդա Լորդ |
2008 | ս | Թագավորությունը այսօր | The Royal Today | Ջենի Կարինգթոն |
2010 | ս | Ֆրոսթի հպումը | Touch of Frost | Քերոլին Վիներ |
2015 | ֆ | Մութ արտացոլումը | A Dark Reflection | Իզաբելլ Մորիս |
|