Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Լճաշեն | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 54,75 կմ² | ||
ԲԾՄ | 1925 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 5031[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լճաշեն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել։
Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։
Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։
Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։
Լճաշենի ազգաբնակչության փոփոխությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։ |
|
|