Լոթար Վոլլեհ գերմ.՝ Lothar Wolleh | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1930[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1979[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Weißensee Academy of Art Berlin? |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Կայք | lothar-wolleh.de/english/index.htm |
Lothar Wolleh Վիքիպահեստում |
Լոթար Վոլլեհ (գերմ.՝ Lothar Wolleh, հունվարի 20, 1930[1][2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3] - սեպտեմբերի 28, 1979[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի լուսանկարիչ։
Սովորել է Բեռլինի բարձրագույն կիրառական արվեստի դպրոցում (1946—1948): Ձերբակալվել է խորհրդային հրամանատարության շինծու մեղադրանքներով, նրան մեղադրում էին լրտեսության մեջ, դատապարտվել է 15 տարի հարկադիր աշխատանքների Վորկուտայի մոտ գտնվող ճամբարում։ Կանցլեր Ադենաուերի Մոսկվա կատարած այցելությունից հետո մյուս ռազմագերիների հետ ազատ է արձակվել և վերադարձել է Բեռլին։
1956—1957 թվականներին սովորել է լուսանկարչության, գրաֆիկայի և նորաձևության դպրոցում, Արևմտյան Բեռլինում։ 1958 թվականին Շվեդիայում անցել է պատերազմից տուժած երիտասարդ մարդկանց համար նախատեսված վերականգնողական ծրագիրը, որն իրականացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։ 1959-1961 թվականներին սովորել է Էսսենի Դիզայնի դպրոցում։ Մինչեւ 1960-ականներին աշխատել է գովազդային լուսանկարչության ոլորտում, հիմնականում` Դյուսելդորֆոււմ։
1970 թվականին թողարկել է «ԽՍՀՄ. պետություն և մարդիկ» ալբոմը։ Հետագայում աշխատել է որպես անկախ լուսանկարիչ։ Առավել հայտնի է կարևոր նկարիչների նկարներով, թողել է այդպիսի հարյուրից ավելի աշխատանք, այդ թվում` Հենրի Մուրի, Ման Ռեյի, Գեորգ Բազելիցի, Ֆրից Բոտրուբայի, Ժան Տենգլիի, Ժոզեֆ Բոյսի, Գերհարդ Ռիխտերի, Գյունտեր Յուկերի և այլ նկարիչների լուսանկարները։ 1977—1979 թվականներին շատ ժամանակ էր անցկացնում է Լեհաստանում, աշխատելով երկու լուսանկարչական շարքերի վրա։
Վոլլեհի 1959-1979 թվականների աշխատանքների մեծ ցուցահանդես է կազմակերպվել 2005—2007 թվականներին Հոֆհայմի, Կոբլենցի և Բրեմենի թանգարաններում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթար Վոլլեհ» հոդվածին։ |
|