Գյուղ | ||
---|---|---|
Լուսահովիտ | ||
Մորո Ձորո վանքը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
Այլ անվանումներ | Ծռվիզ | |
ԲԾՄ | 1000 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 364[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լուսահովիտ (նախկին անվանումը՝ Ծռվիզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 3 կմ հյուսիս-արևելք, Աղստևի հովտի անտառապատ աջ լանջին, Խաշթառակ գյուղից 1 կմ հարավ։ Վերանվանվել է Լուսահովիտ 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսահովիտի մշտական բնակչությունը կազմել է 364, առկա բնակչությունը՝ 304 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 149 | 231 | 286 | 319 | 507 | 363 | 364[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և ծխախոտագործությամբ։
Գյուղից անմիջապես հարավ-արևմուտք գտնվում է V-VII դարերի Մորո Ձորո վանքը։
|