Գյուղ | ||
---|---|---|
Լուսաշող | ||
ռուս.՝ Карахач | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
Մակերես | 41,94 կմ² | |
ԲԾՄ | 2000 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼478 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լուսաշող (նախկին անվանումը՝ Ղարախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, տեղադրված Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված ոչ բարձր, կանաչապատ լեռներով։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Նախկինում Ղարախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լուսաշող 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաշողի մշտական բնակչությունը կազմել է 478, առկա բնակչությունը՝ 491 մարդ[3]։ Լուսաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։
Ունի միջնակարգ դպրոց։ 12 կմ հյուսիս գտնվում է Աղձվան (XIII-XX դդ.), 5 կմ հյուսիս՝ Շամամ (IX-XVII դդ.), 10 կմ հյուսիս՝ Վերին Արմիկ գյուղատեղիները (XVII-XIX դդ.)։ Գյուղի մոտ են գտնվում՝ Հովհաննու սբ.Կարապետ վանական համալիրը (XIV դ.), սբ.Աստվածածին (Սպիտակավոր) (1301 թ.), սբ.Հովհաննես (Զանգակատուն) եկեղեցիները (XVII-XIX դդ.), իսկ “Մոշաղբյուր” գյուղատեղիում՝ սբ. Սարգիս եկեղեցին (XIX դ.) և XIX դ. մատուռ (Ղարախաչ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաշող» հոդվածին։ |
|