Գյուղ | |||
---|---|---|---|
Լուսառատ | |||
Լուսառատ | |||
![]() Լուսառատ գյուղը Խոր Վիրապից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1831[1] թ. | ||
Մակերես | 8,99 կմ² | ||
ԲԾՄ | 815 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2699 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լուսառատ (նախկին անվանումը՝ Շխլար), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մերձարաքսյան դաշտավայրում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 10 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 815 մ։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Վերանվանվել է Լուսառատ 1968 թ. դեկտեմբերի 26-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսառատի մշտական բնակչությունը կազմել է 2699, առկա բնակչությունը՝ 2412 մարդ[4]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Լուսառատի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Լուսառատից դեպի հյուսիս գտնվում են Արտաշատ քաղաքատեղին (մ.թ.ա. 185 թ.) և Խոր Վիրապ վանական համալիրը (XVII-XIX դ.), սբ. Աստվածածին (XVII դ.) և սբ. Գևորգ (XVI դ.) եկեղեցիները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսառատ» հոդվածին։ |
|