Խալիմա Նասիրովա

Խալիմա Նասիրովա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1913(1913-12-21)
ԾննդավայրԿոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 2003(2003-01-03) (89 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկստան
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ուզբեկստան
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
 Halima Nosirova Վիքիպահեստում

Խալիմա Նասիրովա (դեկտեմբերի 21, 1913(1913-12-21), Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 2003(2003-01-03), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ խորհրդային երգչուհի (սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թվական)։

Սովորել է Բաքվի թատերական տեխնիկումում (1924-1927 թվականներ), Մոսկվայի կոնսերվատորիայի ուզբեկական օպերային ստուդիայում (1934–1937 թվականներ)։ Բեմական գործունեությունն սկսել է 1927 թվականին, Համզայի անվան թատրոնում որպես դրամատիկ դերասան, ապա՝ երաժշտա-դրամատիկական թատրոնում։ 1939 թվականից եղել է Ա․ Նավոիի անվան ուզբեկական օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատարուհի։ Լավագույն դերերգերից են՝ Լեյլի, Գյուլսարա (Գլիերի և Սադիկովի «Լեյլի և Մեջնուն», «Գյուլ- սարա»), Զուհրա (Զալիլովի և Բրովցինի «Թահիր և Զուհրա»), Մայսարա (Յուդակովի «Մայսարայի արարքները»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»)։ ԽՍՀՄ պետական (1942, 1951 թվականներ) և Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան (1971 թվականներ) մրցանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիմա Նասիրովա» հոդվածին։