Խաչատուր Քյափանակցյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1968 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2007 (39 տարեկան) |
Մահվան վայր | Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Խաչատուր Գևորգի Քյափանակցյան (հունիսի 24, 1968, Գյումրի, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 30, 2007), հայ ծանրամարտիկ, մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի ռեկորդակիր հրում վարժությունում։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1990)։
Խաչատուր Քյափանակցյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1980 թվականից Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ 1990 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր և արժանացել է ԽՍՀՄ գավաթին։ 1993 թվականին անդամագրվել է Հայաստանի ազգային հավաքականի մեջ։ 1993 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1994, 1995, 1998 թվականներին դարձել է Եվրոպայի մրցանակակիր։ Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ Խաչատուր Քյափանակցյանը հաղթել է հրում վարժությունում, բայց պոկում վարժությունում երեք մոտեցումներն էլ ձախողել է։
2000 թվականին ավարտել է մարզիկի կարիերան։ 2005-2007 թվականներին ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ։
2007 թվականին սեպտեմբերի 19-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանհապարհին տեղի ունեցած ավտովթարից Խաչատուր Քյափանակցյանը զոհվել է[1]։
2008 թվականին հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում իր հաղթանակը նվիրեց Խաչատուր Քյափանակցյանի հիշատակին[2]։